ՔԿ-ն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ
![ՔԿ-ն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ](/timthumb.php?src=/disc/24-05-24/43b14cd32d156582c3ebbbe6fb25e9c2.jpg&w=708)
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ ուղարկածս հանցագործության մասին հաղորդման պատասխան գրությունը քննչական կոմիտեից, որից պարզ դարձավ, որ քննչական կոմիտեն հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնելուց՝ Թաթուլ Ասիլյանի կողմից հայտնի հրապարակման առթիվ։
Միաժամանակ քիչ առաջ տեղեկացա, որ Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը, ով ունի ընդդիմադիր հայացքներ։
Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում»։