ԵԿՄ սպանված անդամի հարազատները վստահ են՝ նրան խեղդել են. կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ

Ներքին Հանդում այս տարվա փետրվարի 13-ին սպանված ԵԿՄ անդամ Գոռ Աստարյանի հարազատները կասկածներ ունեն քննության օբյեկտիվության վերաբերյալ։ Հիշեցնենք, խոսքն այն դեպքի մասին է, որը ԵԿՄ-ն տարածած հաղորդագրությամբ ներկայացրել էր որպես հանկարծամահություն։

Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրը՝ Ռ. Ասատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ անհամապատասխանություններ են նկատել վկաների ցուցմունքներում ու դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության մեջ նկարագրվածի միջև։

Սպանվածի հոր ունեցած տեղեկություններով, վկաները ցույց են տվել, թե ինչպես է ԵԿՄ մեկ այլ անդամ Տ․Կ․-ն հարվածում Գոռին, մինչդեռ ընտանիքին դիահերձարանի տրամադրաած դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության համաձայն, մահվան հիմնական պատճառ հանդիսացող ախտաբանական վիճակ նկարագրված է. «Պարոնցի օրգանների սեղմում բութ առարկաներով, ստորադիր փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, ենթալեզվային ոսկրի ձախ եղջյուրի կոտրվածքով»։

«Որդուս խեղդել են։ Համոզված եմ՝ եղել է միտումնավոր, հնարավոր է նաև խմբակային սպանություն։ Եթե ինչ-որ մեկն ասում է՝ հարվածել են, ուրեմն այտեղից սուտ է գնում»,-ասում է հայրը։

Գործը քննող քննիչը Գոռի եղբորը՝ Գևորգին ասել է, որ իրենք նման եզրակացություն չի տրամադրվել, ավելին, այն չի կարող քննության համար հիմք դառնալ, մինչդեռ դիահերձարանից նշում են՝ փաստաթուղթը փոխանցել են չորրորդ կայազորի քննիչին, որ փոխանցի իններորդ կայազորի քննիչին։ Վերջինն ասել է՝ իրեն փոխանցված գործում նման փաստաթուղթ է չի եղել։

Երբ եղբայրն այն փոխանցել է քննիչին, վերջինն ասել է, այն չի կարող հիմք դառնալ իրենց համար, պետք է սպասեն վերջնական եզրակացությանը։

Ընտանիքն չի կարողացել ավելի վաղ փաստաբան վարձել։ Հիմա մտավախություն ունեն, որ քննությունը, հնարավոր է, օբյեկտիվ ու արդար չի իրականացվի։

Կալանավորված Տ․Կ․-ն էլ մեղքը չի ընդունում։ Նրա երկամսյա կալանքի ժամկետը շուտով կլրանա։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, քննության օբյեկտիվությանը կասկածելու որևէ հիմք չկա։

«Ամբողջ ծավալով քննություն է իրականացվել, մեղադրյալը շարունակում է մնալ կալանքի տակ։ Այո, նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, նախաքննական մարմինը դրան է սպասում։ Բայց ձեռք բերված ապացույցները միայն փորձաքննությանը չեն վերաբերում»,-նշեց նա։

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Քաշվանք... Փաշինյանը` Նորապատի ճանապարհի մասին (video) Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Ասադ-Էրդողան հանդիպումը կարող է լինել օգոստոսին. Turkiye gazetesi Բագրատ Սրբազանը հանդիպում է Վայոց Ձորի բնակիչներին Նիկոլը Բաքվից ոգևորված կգա, կասի՝ Երանն էլ է Ալիևինը (video) Հայաստանի Օլիմպիական հավաքականի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Յասիի մրցաշար․ Ավանեսյանը պարտվեց եզրափակչում Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո»-ի վարչության նախկին ղեկավար Մարկ Մանուկյանը Անձնագրայինները դարձել են չարչարանքի վայր. «Առավոտ» Ալիևի հոխորտանքներին ի պատասխան ՝ կես միլիոնից ավել հայեր պետք է վերադառնան Ադրբեջան․ Ալավերդյան (video) Միշելն արեց իր գործը, և աշնանը կհեռանա․ դիտարկում Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Արձակուրդում գտնվող նիկոլն ինչպե՞ս է որոշումներ է ստորագրում ու «աշխատանքային» այցեր կազմակերպում․ Ռոբերտ Մարգարյան Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում․ Fitch-ի կանխատեսումը Օրերից մի օր սեղանին է դրած նաև այս տարածքը հանձնելը․ Բագրատ Սրբազան Բարսելոնայի նավահանգստում ռեկորդային 4 տոննա կոկաին են առգրավել, որը թաքցված էր բրնձի տոպրակների մեջ Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Զգուշացումը եկել է. ռուսները սեպտեմբերին Նիկոլից գործողության են սպասում. Սարգիս Ավետիսյան (video) Երևանում 31-ամյա կինը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ, տեսանյութը գումարի,թմրանյութի դիմաց ուղարկել տարբեր օգտատերերի Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա 2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am