Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշի՛ր. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պապի կառավարումը հանգեցրեց Հայաստանի բաժանման Հռոմի և Պարսկաստանի միջև. Նիկոլը գնում է նույն աղետալի արահետով:

Նիկոլ Փաշինյան, Պապ թագավորի մասին խոսելուց առաջ հիշիր.


Պապ թագավորը բերվել է իշխանության Հռոմեական կայսրության օժանդակությամբ։

Լսեցի՞ր, Հռոմի օժանդակությամբ։

371թ. հայկական զորքը սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հռոմեական զորքերի մեծ օժանդակությամբ Ձիրավի ճակատամարտում հաղթում են Հայաստան ներխուժած պարսկական զորքին։Հայ-հռոմեական միացյալ ուժերի այս հաղթանակից հետո Պապը հաստատվում է Հայոց Արշակունյաց արքայական գահին։

Իշխանության գալուց հետո, Պապը գաղտնի կապեր է հաստատում պարսից արքայի՝ Շապուհ Երկայնաբազուկի հետ։

Ի դեպ, դա այն Շապուհն էր,որն ասպատակեց Հայաստանը, գրավեց Տիգրանակերտն ու գրավեց Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանեց հայոց արքաների դամաբարանները՝ վերցնելով վերջիններիս աճյունները Պարսկաստան տեղափոխելու նպատակով։

Շապուհը մորթազերծ արեց Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին։

Շապուհը Անհուշ բերդում բանտարկեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին, որտեղ էլ նա կնքեց իր մահկանացուն։

Պապի և Շապուհի գաղտնի բանակցությունների մասին իմանում են Հռոմում։

Ու ի՞նչ է լինում… Պապին խնջույքի ժամանակ սպանում են, քանի որ նա գաղտնի բանակցում էր Շապուհի հետ։ Այն Շապուհի, որն ավերեց Հայաստանն ու սպանել տվեց Պապի հորը՝ Արշակ Եկրորդին։

Նիկոլն էլ փորձում է կապեր հաստատել ու դաշնակցել ժամանակակից «շապուհների»՝ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

Մի բան իմացիր, Նիկոլ Փաշինյան։

Պապ թագավորը Հայոց գահին է բազմել Հռոմի, Հայ Եկեղեցու և Մամիկոնյան Սպարապետի օժանդակությամբ։ Երեքին էլ անտեսեց՝ փորձելով դաշինք կնքել իր հորը սպանած ու Հայաստանն ասպատակած Շապուհի հետ։

Հետո ի՞նչ եղավ… Հայաստանը 387-ին բաժանվեց Հռոմի ու Պարսկաստանի միջև, իսկ 428-ին՝ Արշակունյաց թագավորությունն անկում ապրեց։

Պապի կառավարման հետևանքով Հայաստանը թևակոխեց ոչ թե ինքնիշխանության, այլ՝ քաոսի ու պետության անկման շրջանը։

Դու գնում ես նույն այդ կործանար արարահետով»։

դիտվել է 35150 անգամ
Լրահոս
Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Ռազմական առումով աղետ չէ մեզ համար Ռաֆինյան կրկնել է Մեսսիի և Ռոնալդուի բացառիկ ցուցանիշը Լա լիգայում Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները. Factor.am Շատվանում 27-ամյա երիտասարդի են դանակահարել. 25-ամյա կասկածյալը ձերբակալվել է Ես չեմ տեսել որևէ իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթ, որը կվկայի, որ Տիգրանաշենը անկլավ է կամ պատկանում է Ադրբեջանին․ քարտեզագիր Ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական ճգնաժամ. Արմեն Հովասափյան Գագիկ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման վերաբերյալ բողոք կներկայացվի․ պաշտպան «Մարտի 1»-ի գործով նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում Փաշինյանը պաշտոնից ազատել է Խոշոր ավտովթար Երևանում Իրավիճակի աբսուրդն ու ստորությունը Մի բան հստակ է․ Հայաստանի քաղաքացին չի ընտրել Ալիևին․ Տիգրան Աբրահամյան «Դու տղամարդ ես, թե՞ կին»․ Զախարովայի մեջբերումը Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային մակարդակի. NYT «Պուտինը փրկում է Փաշինյանին» (video) Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Այս մարդը շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է Ինքը դատավոր է, ասում է` նստելու են ու երկար Լսի՛ր՝ ոնց են ադրբեջանցի չոբանները հայտնվել Տիգրանաշենում․ դե ապացուցիր՝ Քյարքին Ադրբեջանի անկլավ է (video) Ծառուկյանի կալանքի երկարացման մասին որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am