Բագրատ Սրբազանը հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Մուրադ Փափազյանի հետ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Այսօր առավոտյան ֆրանսիական մեծ պատվիրակությամբ եկել են, խոսել ենք։ Հատկապես ֆրանսիացիների համար ներկայացրել եմ, թե շարժման բովանդակությունն ինչ է, ասել եմ, որ ինքը թեպետ քաղաքական լուծումներ է պահանջելու, բայց բովանդակությունը ազգային-հոգևոր շարժում է։ Երեկ էլ նույնը ասել եմ նաև ռուսական ԶԼՄ-ներին»,- ասաց Բագրատ Սրբազանը։