23-ամյա վարորդը «Porsche»-ով Հերացու թունելում ինքնավթարի է ենթարկվել
Այսօր՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էմանուել Պետրոսյանը իր վարած «Porsche» մակնիշի ավտոմեքենայով Հերացի թունելում ինքնավթարի է ենթարկվել:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազվում: