ԶՊՄԿ-ի աջակցությունն ուղղված է կոնկրետ ծրագրի իրականացմանը. պարզաբանում

Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների, ըստ որոնց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը «Իմ Քայլը» հիմնադրամին 50 և 20 միլիոն մասնաբաժիններով տրամադրած նվիրատվությունը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել հատկապես այն համատեքստում, որ Կառավարությունը համարվում է ԶՊՄԿ ՓԲԸ-ի շուրջ 22 տոկոսի բաժնետեր, հայտնում ենք հետևյալը՝
ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ Քայլը» հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։ «Իմ Քայլը» և «ԶՊՄԿ» հիմնադրամները 2023 թվականին ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրին հատկացրել է 50 մլն, իսկ 2024 թվականի մարտին՝ 20 միլիոն դրամի դրամաշնորհներ։ Գումարն ուղղվել է «Համահայկական գերազանցության կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկում դասավանդելու համար մասնագետներ հրավիրելու նպատակով։ Դասախոսները և փորձագետները հրավիրվել են այնպիսի համալասարններից, ինչպիսիք են MIT, Berkeley, University of California, Սանկտ Պետերբուրգի ԻՏՄՕ-ն և այլ:
«Quanta» ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ և հիմնել ստարտափներ:
«ԶՊՄԿ» ԲՀ-ի պայմանագրերը 2023-ին կազմվել են մի դեպքում տնօրեն Մխիթար Հայրապետյանի, իսկ մյուս դեպքում՝ տնօրեն Դավիթ Մկրտչյանի հետ։
«ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը 2024 թվականին շարունակելու է գործունեությունն իր կանոնադրական նպատակներին համապատասխան, աջակցելու է բոլոր այն նախագծերին, որոն կարող են նպաստել մեր շահառուների՝ հետևաբար նաև Հայաստանի բարեկեցությանը։ Անհրաժեշտության դեպքում հիմնադրամը կավելացնի ծրագրերի քանակը, աջակցության ծավալը և կընդլայնի ոլորտները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը 2023 թվականին ամբողջական կամ մասնակի աջակցել է 537 ծրագրի ու կազմակերպությունների։ Աջակցությունների շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը։
Աջակցության են ստացել ինչպես անհատներ, այնպես էլ հասարակական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ, պետական ու համայնքային կառույցներ։ Հիմնադրամից աջակցություն ստացած ոլորտները բազմազան են՝ ռազմահայրենասիրական, գիտակրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, սոցիալական և այլն։
Միայն բանակին և ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրեր իրականացնող կազմակերպություններին «ԶՊՄԿ» ԲՀ-ն 2023 թվականին տրամադրել է ավելի քան 100 միլիոն, սպորտին՝ 535 միլիոն, տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերին՝ 165 միլիոն, մշակույթին՝ 368 միլիոն։
Ընդհանուր առմամբ, «ԶՊՄԿ» ԲՀ-ն 2023 թվականին իրականացրել է 7 միլիարդ 974 միլիոն 104 հազար 135 դրամի աջակցության ծրագրեր։

դիտվել է 235 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am