Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաների անունները գաղտնի է պահում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բուհի դիպլոմ չունի, նա վերջին կուրսից հեռացվել է ԵՊՀ-ից։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատր նշանակված, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը չունի բարձրագույն կրթություն, նա ավարտել է Դiլիջանի պետական քոլեջը։ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատից 3-4 հոգի ունենալով խիստ կասկածելի ծագումով դիպլոմներ՝ այժմ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում, պետական բյուջեից ստանում միլիոնավոր դրամների աշխատավարձեր ու պարգևավճարներ։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո; Տավուշի մարզի դպրոցներից ազատվել են 55 ուսուցիչ,ովքեր ունենալով երկար տարիների աշխատանքային ստաժ, չունեն բուհի դիպլոմ։ 2023թ․ աշնանը բուհի դիպլոմ չունենալու պատճառով աշխատանքից ազատվեցին Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես, Պառավաքար, Արծվաբերդ և Չինարի գյուղերի վարչական ղեկավարները։ Մինչդեռ Տավուշի մարզպետարանում աշխատում են բուհի դիպլոմ չունեցող պաշտոնյաներ։Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ովքե՞ր են Տավուշի մարզպետարանի տեխնիկական, սպասարկող անձնակազմի անդամ չհանդիսացող այն 2 պաշտոնյաները, որոնք բարձրագույն կրթություն չունեն, նրանք ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում, այդ պաշտոնները զբաղեցնելու համար բուհի դիպլոմ չունենալը խոչընդոտ չէ՞; Լրագրողիս այս հարցադրմանը մարզպետ Հայկ Ղալումյանը հետևյալ անորոշ պատասխանն է տվել, թաքցնելով բարձագույն կրթություն չունեցող պաշտանայների անունները. « ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի բարձրագույն կրթություն չունեցող 2 աշխատակցի մասով տեղեկացնում եմ, որ « Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար ՀՀ քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն»:

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 688 անգամ
Լրահոս
Եթե պետությունը Հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի վերոհիշյալ հիմնադրամի ստեղծմամբ. հայտարարություն Փաշինյանի նախաձեռնած սահմանադրական գործընթացը պետք է տապալվի. Սուրենյանց Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ից ստացվող հսկայական օգուտները․ ՌԴ ԱԳՆ «Խնդիրն այնքան բարդ է, որ կարճ ժամանակում չի կարող լուծվել»․ Կրեմլը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման մասին Ֆրանսիան Ռուսաստանի դիվանագետներին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը Պուտինը չի ծրագրում մասնակցել Հռոմի պապի հուղարկավորությանը. Պեսկով Ամերիկյան 100-ից ավելի համալսարաններ դատապարտել են Թրամփի «քաղաքական միջամտությունը» «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել իր ջոկատների զինաթափման համար ԱԱԾ-ն Yerevan.Today-ի 5 հարցից 4-ին չի պատասխանել, 5-րդ հարցին էլ պատասխանը գրեթե չի վերաբերում «Հատիկ առ հատիկ»․ Փաշինյանը պետությանն է վերադարձել 152 հազար դրամ ընդհանուր արժեքով 4 գույք ՔՊ-ն փորձում է մոլորեցնել հանրությանը․ Սա փաստերի խեղաթյուրում է․ Քրիստինե Վարդանյան Սերգեյ Խաչատրյանը հեռանում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից #ՀԻՄԱ․ «Ձեր արյունոտ գժի հետ, որ մտնեիք դիահերձարաններ, կտեսնեիք՝ արյան բաղնիքը որն է»․ Մանուկյան (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում հայհոյում էր, հաղորդման հիմք ընդունեք»․ ՔԿ նախագահ (video) Ստացե՛ք ձեր խայտառակությունը․ Սամվել Հակոբյանն՝ Ավինյանին ու ՔՊ-ին (video) #ՀԻՄԱ․ «ՔՊ-ն և քույրը` Հանրապետությունը հերթական անգամ փախան» (video) «Նիկո՛լ, ջհանդմվի քո Թուրքիա․․․ բոլորս վաղը միանում ենք երթին»․ Նարե Սոսե (video) Ինչի՞ եք կեղծում ու ստում, չե՛ք արդարացվելու․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) «Կոռուպցիայի մեջ թաղված անառակ ՔՊ-ականները դեռ համարձակվում են խոսե՞լ»․ Զարուհի Փոստանջյան (video) «Հեզբոլլահ»-ը չորս պայման է առաջադրել «Ազգակործան Նիկոլ Փաշինյան և քեզ սատարող կամակատար քպական պատգամավորներ, անիծյալ վարչախումբ` իմացեք և լավ իմացեք». Լևոն Ջավախյան ՀԿԿ նախագահը չի հասկանում լրագրողի հարցադրումն Աննա Հակոբյանի հրավիրած ճաշկերույթի վերաբերյալ Անի Խաչատրյանի «գողական» կեցվածքը (video) Հանցագործության մասին հաղորդման հիմք Մեր բերած նախագծով Փաշինյանի հայտարարությունների համար նախատեսված է քրեական հետապնդում. Քրիստինե Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am