Ֆեյքերը չեն հասցնում․ Պապոյանի կինը ժողովրդին «անասուն» է անվանում. Oragir.news

Oragir.news-ը գրում է.

Նախօրեին արդեն հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանին թիրախավորելու նպատակով ֆեյքերի ողջ բանակը գործի է անցել, ավելին՝ Սրբազանին ու նրա գլխավորած շարժմանը թիրախավորող հրապարակումները ֆեյսբուքում դրվում են վճարովի գովազդի տակ, որպեսզի ավելի լայն տարածում գտնեն ու ավելի մեծ թվով մարդկանց մոլորեցնեն։

Հատկանշական է, որ իշխանական պաշտոնյաներներից ու նրանց քարոզիչներից զատ, Սրբազանին թիրախավորում են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները։ Մասնավորապես վերջերս էկոնոմիկայի նախարար նշանակված Գևորգ Պապոյանի կինը՝ Աննա Թորոսյանը այս օրերին փորձում է ամեն կերպ պախարակել մեծ թափ ստացող այս շարժմանը ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանին․

Նախարարի կինը մի դեպքում կիսվել է իշխանական քարոզչական էջերից մեկի՝ Medianews-ի՝ Սրբազանին թիրախավորող հրապարակմամբ և այն մակագրել «այաթոլլա-բագրատի սիրելի ակումբը»։ Նշենք, որ Սրբազանին «այաթոլլա» անվանելով Թորոսյանը տարածում է իշխանական քարոզչամեքենայի այն թեզը, թե, իբր վերջինս մտադիր է Հայաստանը կրոնապետության, ինչը նույնպես հերքելու առիթ ունեցել ենք։

Հաջորդ գրառումներում Աննա Թորոսյանը կիսվել է իշխանական քարոզիչներ Ռուբեն Մեհրաբյանի և Լևոն Շիրինյանի գրառումները, որոնք նույնպես երբեմն համեմել է վիրավորական մեկնաբանություններով։ «Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ, այն Նոյան Տապան կոչելու համար»,- Աննա Թորոսյանը արտատպել էր Ռուբեն Մեհրաբյանի գրառման այս հատվածը՝ փաստացի տասնյակ հազարավոր քաղաքացիներին անվանելով «անասուն»։

Հիշեցնենք՝ Աննա Թորոսյանի ամուսինը՝ Գևորգ Պապոյանը ժամանակին խստորեն քննադատում էր ընդդիմադիր այն գործիչներին, ովքեր Նիկոլ Փաշինյանին ընտրողներին ժեխ էին անվանում։

Այսպիսով՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը, որն օրեցօր ավելի մեծ թափ է հավաքում, ու հազարավոր քաղաքացիներ են միանում դրան, ավելի ու ավելի շատ է անհանգստացնում իշխանության ներկայացուցիչներին։ Ըստ էության, շարժման լայն թափով պայմանավորված իշխանական քարոզչամեքենան չի կարողանում իր «առաքելությունը պատվով կատարել», ուստի վերջինիս օգնության են հասել նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամները։

Հատկանշական է նաև, որ Աննա Թորոսյանի՝ Բագրատ Սրբազանին թիրախավորող գրառումները հասանելի են միայն իր ֆեյսբուքյան ընկերների համար։ Հավանաբար նորաթուխ նախարարի կինը վախենում է հանրային պարսավանքից, դրա համար էլ հանրության լայն զանգվածներին չի թույլատրում կարդալ իր գրառումները։

 

 

դիտվել է 3376 անգամ
Լրահոս
Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման մի քանի հյուրեր հայտնվել են հիվանդանոցում․ Armat Media Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները «Սասու՛ն, չմոռանաս՝ քֆուրն օրհնանք է, դե լսի՛ր՝ ով ես դու»․ Վահե Մովսիսյան (video) Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video) Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am