Ոստիկանության ամբողջ համակարգը թիվ 1 է հայտարարվել. մայրաքաղաքում մեծ թվով ուժեր կան կենտրոնացված
Ոստիկանական մեծաքանակ ուժեր են բերվել Երևանի կենտրոն։ «Փաստինֆո»-ի տեսախցիկն արձանագրել է, որ Հանրապետության Հրապարակի տարածքում ավտոբուսներով ոստիկաններ են բերվել, այդ թվում՝ կարմիր ու սեւ բերետավորներ, հատուկ գումարտակի ծառայողները։
Մեր աղբյուրների համաձայն՝ դեռեւս գիշերվանից ստորաբաժանումները մարտական պատրաստվածության են բերվել, հայտարարվել է թիվ 1 ազդանշան։