Քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, մայիսի 8-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։

ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված նման առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել է ընդհանուր 11 քրեական վարույթ։

Դրանցից 7-ը նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու դեպքերի առթիվ։

Մյուս 4 քրեական վարույթները վերաբերում են ակցիաների ընթացքում մասնակիցների կողմից ավտոմեքենայի անվադող վնասելուն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ատելության քարոզ կատարելուն, ակցիաների շրջանակներում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, ինչպես նաև՝ առերևույթ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերին:

Նշված վարույթների շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 16 անձի նկատմամբ։ Նրանցից՝

11 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խմբի կազմում խուլիգանություն կատարելը),

2 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված, կամ հարմարեցված առարկայի, կամ միջոցի գործադրմամբ, կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը բռնության գործադրմամբ միջամտելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը),

1 անձի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Մեղադրյալներից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 1-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և գրավի հետ, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։

Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 386 անգամ
Լրահոս
«Այ պիղծ», «լիրբ», Կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. պաշտոնավարումը մազից է կախված ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում Նռնակով գնացել էր Արդշինբանկ՝ պաշտպանելու իր տունը Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է «Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան Ասում են՝ Էջմիածնի գերեզմանոցից դույլ են գողացել, մտածում ենք ՝դուք եք, Մելիքյանը՝ զավեշտ առաջացրած գործի մասին Երևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական հայատյացության թեմայով գիտաժողով Գազայի հատվածում մարտերը կշարունակվեն ևս 7 ամիս. Իսրայելի ԱԱԾ ղեկավար Ոստիկանների կողմից մարմնական վնասվածք ստացած Արսեն Գրիգորյանը ձեռնափայտով է քայլում Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին․ Նա եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ «Դուք հրաման կատարող ստրուկ եք․ հանրային պախարակման եք արժանանալու»․ Բագրատ Սրբազանը՝ բռնաճնշումների հրահանգ կատարողներին Հաղպատից դեպի Ալավերդի ճանապարհահատվածն արդեն անցանելի է Ողջունում ենք Գերաշնորհ Բագրատ Սրբազանին և նրա առաջնորդությամբ՝ հանուն Հայրենիքի մղվող ազնիվ պայքարը․ Ռամկավար Ազատական կուսակցության Լիբանանի անդամակցություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am