«Միջանցքի» հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում, ի տարբերություն Իրանի․ Անդրեյ Արեշև. 168. am

Սկսելով սահմանազատման գործընթացը՝ ՀՀ իշխանությունների հետ ադրբեջանական պայմաններով, Ադրբեջանի իշխանությունները սկսում են է՛լ ավելի ակտիվ անդրադառնալ, այսպես կոչված, միջանցքի թեմային։ Ակտիվ քննարկումների օրակարգ է հանվել միջանցքի բացման թեման, որին օրերս նոյեմբերի 9-ի փաստաթղթի համատեքստում անդրադարձավ Իլհամ Ալիևը։

Իսկ գերմանական «Zeit» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե ըստ էության «Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին ոչ միայն բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, այլև լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից։

«Այս կերպ Հայաստանը նույնպես կարող էր հաղթահարել իր մեկուսացումը։ Եթե պաշտոնական Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից և երկաթուղուց, Ադրբեջանը նման երթուղի կկառուցի Իրանի տարածքով։ Մենք կարող ենք ճանապարհ և երկաթուղի կառուցել ավելի հարավ՝ Իրանով, և այն ընդամենը 10 կմ երկար կլինի»,- ասել է նա:

Ժամանակ առ ժամանակ, այսպես կոչված, միջանցքի մասով ադրբեջանական խոսույթը՝ դիրքորոշումները, սպառնալիքները փոփոխվում են․ ամիսներ առաջ թվում էր, թե Ադրբեջանն իբրև թե հրաժարվել է երթուղու այս տարբերակից՝ ակտիվ բանակցությունների մեջ մտնելով Իրանի հետ, սակայն Ադրբեջանի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ալիևը սպառնում էր ընդհանրապես որևէ սահման չբացել Հայաստանի հետ իրենց ուզած երթուղին չստանալու դեպքում, այսօր Ամիրբեկովն ասում է, որ ծրագիրն Ադրբեջանը կիրականացնի Իրանի հետ։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր գլխավոր նպատակից, այն է՝ ունենալ չվերահսկվող հաղորդակցություն Նախիջևանի ու Ադրբեջանի միջև՝ ՀՀ տարածքով։

Նրա խոսքով, հաշվի առնելով հռետորաբանությունը՝ աշխարհաքաղաքական ինչ-ինչ դիրքավորումներ կարող է փոխվեն, սակայն 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը երբեք այդ գաղափարից չի հրաժարվել։

«Պարզապես Իրանի առաջարկը մի փոքր փոխել է և խառնել որոշ խաղաքարտեր, այդ թվում՝ արևմտյան, քանի որ Արևմուտքը դեմ է իրանական տարբերակին, հայկական տարբերակն ավելի ընդունելի է Արևմուտքին, դա է նաև պատճառը, որ որոշ շփումներից հետո կրկին վերադարձել են հայկական տարբերակին։ Սա էլ նշանակում է, որ հարկավոր է ճնշումներ բանեցնել դա ստանալու համար։ Սակայն, կարծում եմ, այսօր դա ճգնաժամային փուլում գտնվող հարց չէ, քանի որ կողմերը շփվում են և գոհ են սահմանազատման հարցում միմյանց որոշումներից, սակայն այն դեռ պետք է շարունակվի, և ցանկացած չմտածված քայլ կարող է խանգարել այս գործընթացին։ Ուստի կարծում եմ, որ այս երթուղու հարցն ակտիվ քննարկումների օրակարգ կմտնի մի փոքր ուշ»,- ասաց Արեշևը։

Նրա կարծիքով, ներկայումս Ադրբեջանի համար կարևոր է առաջիկայում հնարավոր լինի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագրել ինչ-որ համապարփակ փաստաթղթում՝ շարունակելով չպարզաբանված հարցերի շուրջ աշխատանքը։

Արեշևի խոսքով, բացի այն, որ ապագայում, այսպես կոչված, միջանցքի հարցը բարդ է լինելու, բարդ է լինելու նաև դրա շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը, որից ադրբեջանական կողմը, նրա պնդմամբ՝ փորձում է օգտվել՝ անընդհատ մեկ այս, մեկ այն կողմի հետ տարբեր կոմբինացիաներ բանակցելով։ Սակայն դրանից, ըստ Արեշևի՝ գլխավոր նպատակը, իհարկե, չի փոխվում։

«ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ միջանցքին դեմ են, սակայն, թե կոնկրետ քաղաքական ինչ գործիքներով են դրա դեմ պայքարելու և որ գործընկ երկրների միջոցով՝ պարզ չէ։ Ամեն դեպքում այս հարցի շուրջ ՀՀ-Արևմուտք փոխըմբռնում չի նկատվում հանրային խոսույթում։ Օրինակ՝ Իրանի դեպքում նկատելի են կարմիր գծերը, իսկ Արևմուտքի դեպքում՝ ոչ։ Սակայն գործընկերներին ընտրողը Հայաստանն է, պարզապես փաստերն այդպիսին են»,- ասաց նա։

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video) Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am