Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հրեշն անկեղծացել է…

Ազգակործան պատուհասի հետ հանդիպումից հետո կիրանցին հուզված էր, զայրացած, արցունքն աչքերին։ Նիկոլը նրա մոտ անկեղծացել էր՝ որեւէ երաշխիք չկա, որ նույնիսկ իր համաձայնությամբ սահմանազատում-գծումից հետո ինչ որ պահի թշնամու կողմից չի գլխատվելու։ Եւ այս հեռանկարը միայն տավուշցիներին չէ՝ թշնամին ծրագրել է Հայաստանը դարձնել արեւմտյան ադրբեջան…

Իշխանատենչն անզիջում է՝ կամ ինքը կմնա վարչապետ, կամ՝ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Բայց չորս տարի շարունակ տարբեր բաց ու փակ հավաքներում ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ պետության մահախոսականի հեղինակը շա~տ դավաճան է։ Նույնիսկ Արփիի ներկայությամբ են վանկարկում իր ինչ եւ ինչպիսին լինելը։ Թքած… Կարեւորը՝ աթոռն է։

Հայաստանի սրընթաց գահավիժումը կասեցնելու միակ տարբերակն օր առաջ պատուհասից ազատվելն է, ինչը պահանջում է բոլոր ուժերի համակարգված եւ կազմակերպված գործողություններ Երեւանում։ Այո՛, անպայման Երեւանում…

Կեցցե՛ք, Բագրատ Սրբազան, Ձեր առաջնորդությամբ այսօր կարեւորագույն գործողություններ են իրականացվում Տավուշում։ Բայց քանի դեռ այս ազգակործանն, ամեն օր ոտքերը մաքրելով Սահմանադրության վրա շարունակում է մնալ իր աթոռին եւ հողերը թշնամուն հանձնելու նոր որոշումներ ստորագրել, վաղը նոր Բագրատ սրբազաններ են անհրաժեշտ լինելու Սյունիքում, Գեղարքունիքում …

Համոզված եմ, եթե իշխանափոխություն պահանջող հիմնական ուժերը կայացնեն Երեւանում համակարգված միասնական գործողություններ իրականացնելու որոշում, հավատացեք, օրերի հարց կլինի սրանից ազատվելը: Իր հակաօրինական եւ լկտի գործողություններով աչքի ընկնող ոստիկանությունը կդառնա «մերը», եթե իր դիմաց հավաքական ուժ տեսնի…

Վերջին շրջանում Հայաստանը ապրում է իր ամենաողբերգական ժամանակաշրջաններից մեկը։ Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել, որի ընթացքում կարող են հեղվել իրենց իրավունքների ու արժանապատվության համար պայքարող մեր հայրենակիցների արյունը։

Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ…»

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Սա իսկական վտանգ է․ կիրանցեցիները ոչնչի առաջ չե՛ն կանգնելու․ հոգևորական (video) Սիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհ Թուրքերն անգամ ամենալավ երազում չեն տեսել, որ այդ տները կարող են իրենցը լինել. Կիրանցի բնակիչ (video) Եկեղեցու «քաղաքականությամբ զբաղվելով» ավելի հեշտ ու շուտ է հնարավոր դառնալու վերականգնել մեր կորցրածը. ՀՊՄՀ պրոֆեսոր Կա՛մ Բագրատ Սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ մենք տապալված ենք․ Սարգիս Ավետիսյան (video) Պատրաստվեք, լավ պատրաստվեք մեր հաղթանակին․ Բագրատ Սրբազանը՝ ուսանողներին (video) Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը Նիկոլի թուրքական իշխանությունը հավատարիմ շան նման պահող հերթական կարմիր բերետավորը Ռաֆայել Բաղդասարյանն է Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցությամբ 7.000.000 ՀՀ դրամի չափով գրավի «Անվանացանկը թող հրապարակի ում հետ է ուզում հանդիպի». Գուրգեն Արսենյան «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ Հիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ. ձեր «տժժացող» նկարները դրեք․ Բագրատ Սրբազան (video) Ժողովրդի մեջ պառակտում գցեց, գնաց, ամեն մեկին մի բան ասեց. Կիրանցի բնակիչները դժգոհ են Մոսկվայում հարձակման է ենթարկվել հայտնի բլոգեր Մինա Խաչատրյանը Ադրբեջանի խորհրդարանում վրդովված են Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի հայանպաստ բանաձևից Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության ՔՊ-ականը՝ իրենց «դուխով» չատում Բագրաստ Սրբազանի շարժումից անհանգստությունների մասին (video) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն Քննչական կոմիտեն գլուխը պատին է տվել, թող գտնեն փաստեր. Բագրատ Սրբազան Փաշինյանի ստախոսությունները ժապավենի վրա ապացուցված են, չի հերքել, էլ ու՞մ են մեղադրում․ Սրբազան (video) Այսօր է վճռվելու վաղը. քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է. Բագրատ Սրբազան Ամեն ինչ այրվել է, ոչինչ չի մնացել. «Շոփինգ Սիթիի» տուժած տաղավարների սեփականատերերը անելանելի դրության մեջ են Սփյուռքից շատ մեծ աջակցություն կա. Բագրատ Սրբազան Տավուշի մարզպետը Կիրանցի բնակիչների հետ փակ հանդիպումից հետո հեռացավ՝ առանց հարցերին պատասխանելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am