Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն ուղեկցող անձի եւ Civic-ի լրագրողի միջեւ միջադեպ իսկապես եղել է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է պատգամավորներից մեկի օգնականի եւ լրագրողի միջեւ՝ ԱԺ-ի բակում։
«Հայհոյախոսություն է եղել, ապա քաշքշուկ է տեղի ունեցել, մանրամասները, թե ով՝ ում ինչ է ասել, ով՝ ում է հարվածել՝ տեղյակ չեմ։ Կարծում եմ՝ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն կլինի, վստահ եմ, որ իրավական գործընթաց տեղի կունենա։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ, այո, միջադեպի մասին տեղյակ ենք, բայց մեկնաբանությունները՝ իրավապահները կամ իրավաբանները կներկայացնեն»,- ասաց նա։