Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար, գրում է Հետքը։

Ընտրվելուց հետո Սևակ Միքայելյանը բազմիցս պայմանագրեր է կնքել եղբոր ընկերությունների հետ:

Հրազդանի համայնքապետարանի ավտոմեքենաների լիցքավորման համար գազը գնում են «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ից: Սասուն Միքայելյանն ընկերությունը հիմնադրել է 2018թ. փետրվարին: Սակայն, իշխանափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Սասուն Միքայելյանը դուրս է եկել ընկերությունից և նոր սեփականատեր է դարձել կնոջ եղբոր որդին՝ Անդրանիկ Մեսրոպյանը: Նա էլ ընկերության սեփականությունը 2022թ. մարտին փոխանցել է Սասուն Միքայելյանի ավագ որդուն՝ Մեխակ Միքայելյանին։

Հրապարակված պայմանագրերի համաձայն՝ 2022-2024թթ. ընթացքում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը մորեղբոր որդու, այնուհետև եղբոր ընկերության՝ «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ կնքել է մոտ 156 մլն դրամի պայմանագիր:

«Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն ոչ միայն գազալցակայաններ ունի, այլև Հրազդանում իրականացնում է ավտոմեքենաների լվացման ծառայություն:
Ընկերության հետ պայմանագրերը կնքվում են էլեկտրոնային աճուրդի եղանակով: «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր՝ նվազեցված գների ներկայացման գործընթաց է, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերի հաջորդականությունը: Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:

Հրազդանի համայնքապետարանի գնումների և զարգացման ծրագրերի բաժնի պետ Քրիստինե Բաղդասարյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ վերջին տարիներին համայնքի ղեկավարի եղբոր ընկերության հետ են պայմանագրեր կնքվում:

Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ որևէ բացասական ռիսկ չի տեսնում: Ավելին՝ նշեց, որ գործընթացը թափանցիկ է, և որևէ խախտում թույլ չեն տվել: Բաժնի պետը նշեց, որ նախկինում՝ մոտ 7 տարի առաջ, ուրիշն է շահել մրցույթը:

«Նման դեպք էլի կար, այսպես ասեմ, տենդեր է, մասնակցել են, շահել են։ Ցանկացածը կարող է մասնակցել, շահել: Այստեղ շահերի բախում չկա այն առումով, քանի որ Միքայելյանը չի եղել գնահատող հանձնաժողովի անդամ, բայց որպես պատվիրատուի ղեկավար, կարող է ցանկացածի հետ կնքել պայմանագիր»,- ասում է Ք. Բաղդասարյանը։
Քրիստինե Բաղդասարյանն ասաց, որ էլեկտրոնային աճուրդի ժամանակ մրցակցություն չի եղել, դիմել է միայն «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ն:

«Հիմա Մեխակ Միքայելյանը մասնակցել է, նախ ինքը տնօրենը չի, տնօրենը Վահագն Ասատրյանն է, մենք պարտավոր չէինք ստուգելու: Իրական շահառու կա, հայտարարագիրը կա, կայքէջի հղումը կա, բայց տնօրենը փաստացի Վահագն Ասատրյանն է, բայց փաստացի, եթե հայտերը ներկայացվել են, մրցակից չի ունեցել, կամ ենթադրենք ունեցել է, շահել է ինքը: Էլեկտրոնային աճուրդ է, թղթային մրցույթ չի, որ խտրականության հիմք տեսնեք կամ մտածեք։ Պարզ աճուրդ է, խնդրեմ, նայեք աճուրդի պայմանները»,- հավելում է համայնքապետարանի աշխատակիցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 285 անգամ
Լրահոս
Մայիսի 26-ը վճռական օր է լինելու․ պատմե՛ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին․ Բագրատ Սրբազան (video) Ալեն Սիմոնյանը ծաղրեց Կիրանցում տուն, հայրենիք կորցնող բնակիչներին (video) Չափագրողները կրկին Կիրանցում են (video) Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ Նայե´ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան Թույլ չտաք հարձակվեն մարդկանց վրա, տղե՛րք, ես գիտեմ՝ դուք ինչ վիճակում եք․ Սրբազանը` ոստիկաններին (video) Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023 թ-ի, բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան Նիկոլը խուճապի մեջ է․ Կիրանցում ոստիկանական ջարդը մի բան է փաստում․ Էդգար Էլբակյան (video) Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը Ինչպես Կիրանցում իրավիճակը լարվեց, երբ ոստիկանական մեքենայով փորձեցին գյուղ տանել Հ1-ի լրագրողին (video) Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն «Հետեւեք ձեր բառապաշարին». լեզվակռիվ Ալեն Սիմոնյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ (video) Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում Վայ, հողեմ տըրանց գլուխը․ Լենա տատիկի ու Բագրատ Սրբազանի հանդիպումը Կիրանցում (video) Ադրբեջանից վախենալու փոխարեն, կլինի՞ մի անգամ էլ սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ–ին (video) Կիրանցի դառը օրը․ Ավետիք Չալաբյան Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Մի քանիսիդ չհաշված, Սրբազան շարժումը նաև ձեզ է փրկելու․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին (video) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները Գիտեմ՝ այդ գեներալը իր ստորագրությունը դրել է անպատիվ այդ որոշման տակ․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, արդեն սահմանազատում չէ, մանր ջեբկիրություն է․ Արթուր Խաչատրյան Աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am