«Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակի մուտքի մոտ հայտնվել են կարմիր բերետավորներ և հերթափոխով հսկում են գրասենյակը։
Ուշագրավ է, որ որևէ օրենքով սահմանված չէ, որ կուսակցությունների գրասենյակները պետք է հսկեն ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի զորքերը։