Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև

Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:

«Խորհրդային տարիներին, երբ ունեինք վարչական սահմաններ, Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև այս վարչական սահմանի մի մասը սահմանված չէր։ Սահմանի մեծ մասն ամբողջովին անմարդաբնակ է՝ 3500 մետր բարձրությամբ լեռներ կան, որոնք տարվա ինն ամիսը ծածկված են ձյունով։ Սա իսկապես շատ բարդ տեղանք է։ Ուստի գործնական տեսանկյունից այս սահմանի սահմանազատումը կարճ ժամանակում անհնար է։ Այսպիսով, դա շատ դանդաղ գործընթաց է: Գործընթաց, որը պահանջում է բարձր ճշգրտություն: Հետևաբար, եթե սպասենք, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատվի, և հետո խաղաղության պայմանագիր կնքվի, մեզ անհրաժեշտ կլինի 30 տարի, նույնիսկ ավելին։ Ուստի առաջարկում ենք առանձնացնել այս երկու հարցը», - ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Տավուշի մարզից սահմանազատումը սկսելը եղել է Բաքվի առաջարկը:

«Մենք հայկական կողմին ասացինք, որ եթե իսկապես ցանկանում են առաջ գնալու իրենց պատրաստակամությունը դրսևորել, պետք է այդպես անեն... Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարևոր կետ է, և պատահական չէ, որ շատ տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ասացի, երկու կողմն էլ դրսևորել է կառուցողականություն։ Երկու կողմն էլ հասկանում է այս հարցի զգայունությունը և միևնույն ժամանակ հավատարմությունը միջազգային իրավունքին։ Կարծում եմ, եթե հետագա փուլերում նույն մոտեցումը կիրառվի, մենք կկարողանանք ավելի արագ առաջ շարժվել»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ սահմանը պետք է սահմանազատել սկզբունքներից ելնելով, բայց միևնույն ժամանակ կան սահմանի որոշ հատվածներ, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմի համար. դա վերաբերում է ճանապարհներին, անվտանգության խնդիրներին, միմյանց տարածքի խորության տեսանելիությանը։

«Ուստի մենք պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերենք: Մենք չպետք է հավատարիմ մնանք մեկ կոնկրետ գծին և կուրորեն հետևենք դրան: Մենք պետք է ողջամիտ լինենք և պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ և հարմար երկու կողմերի համար։ Չնայած, ինչպես արդեն ասացի, սահմանամերձ և հարակից տարածքների մեծ մասը բնակեցված չէ, բայց կան տարածքներ, որտեղ մարդիկ ապրում են իրար կողքի։ Եվ այդ տարածքներից մեկը հենց այդ չորս գյուղերի տարածքն է, որտեղ բնակավայրերի միջև հեռավորությունը կարող է հասնել մի քանի հարյուր մետրի, կամ նույնիսկ ավելի քիչ»,- եզրափակել է Ալիևը:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am