Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Տավուշի մարզի Կիրանց գյուղում քաղաքացիները շարունակում են փակ պահել դեպի Վրաստան գնացող ճանապարհը:
«Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա: Սա Հայ եկեղեցու էությունն է, բնությունն է:
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով, մնացել է հայ եկեղեցին, և սա բնական արտահայտություն է, ոչ թե արհեստական ձևակերպված կամ քաղաքական ենթատեքստով արտահայտություն»,-ասաց Բագրատ Սրբազանը։