Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Ֆրանսիային պետք է ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ձախակողմյան «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնը։

Նա նախ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտություն է համընդհանուր ազնիվ գիտակցության կառուցման համար։

«Աշխարհի բոլոր ժողովուրդները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա միակ գրավականն է, որ աշխարհը միասնաբար կգա մի գիտակցության, որ արգելվում է ցանկացած ցեղասպանական գործողություն։ Այն փաստը, որ դա չի արվել մինչ այսօր, թույլ է տրվել, որ Գազայում տեղի ունենան նույնատիպ ցեղասպանական գործողություններ։

20-րդ դարում բոլոր պատերազմները դադարել են ուղղակի զինվորականների միջև պատերազմներ լինելուց։ 20-րդ դարում բոլոր պատերազմները վերածվել են ազգասպան պատերազմների»,- ասաց Մելանշոնը։

Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ պետք է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառվի, որպեսզի կասեցվի նրա ծավալապաշտական նկրտումները։

«Երբ տեսնում եմ, որ եվրոպական իշխանությունները, որոնք, որպես կանոն, պետք է ի վիճակի լինեն ամեն ջանք գործադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քաղաքակիրթ ճանաչմանը հասնելու համար, ոչինչ չեն անում և նույնիսկ պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ, ինչը երաշխավորում է Ադրբեջանի անպատժելիությունը։ Դա չպետք է անել։

Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ։ Եթե մեկ անգամ Ադրբեջանը պատժվի, դա այլևս չի կրկնվի, ուրեմն պետք է կիրառվեն պատժամիջոցներ ամբողջական ձևով»,- եզրափակեց ֆրանսիացի պատգամավորը։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը Հայաստանի կազմաքանդումը կասեցնելու ենք․ կհասնենք մեր նպատակներին․ Գառնիկ Դանիելյան (video) Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան Սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 2-րդ հայ սակրավորը վիրավորում ստացավ. Գոհար Սավզյան Սա մեր միակ փրկությունն է․ Արման Նուռը միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (video) ՀՀԿ-ից` Տավուշյան շարժման մասին Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Բերետատավորները «գրաժդանսկի» հագնած ոստիկանին էլ էին տարել Կիրանցի բնակիչներ (video) Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան Լարված իրավիճակ Կիրանցում․ մեր առաջ մուտքերը փակել են․ հասնելու են Խաչյալի բարձունք (video) Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ Մեր տղաների հոգիները հենց հիմա ուժ են տալիս մեզ․հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանի կողքին (video) Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն Սրբազան պայքարը մոտենում է հաղթական ավարտին․ Էդգար Ղազարյան (video) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից (video) Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալ «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» Միքայել Արք.Եպ. Աջապահյանի խոսքը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ (video) Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am