Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ
Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը։
«Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև ԵՄ դիտորդները, քննարկվեց 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում տիրող իրավիճակը, հետևանքներն ու ազդեցությունը քաղաքի բնականոն կյանքի վրա, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական իրավիճակն ու բնակչության հոգեբանական վիճակը»,- գրել է նա։