«Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում
Վանաձոր– Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհին լարված իրավիճակ է։ Ոստիկանությունը զգուշացրեց հավաքված քաղաքացիներին՝ արգելելու են ճանապարհ փակել, փակելու դեպքում ՝ կանեն իրենցը։
«Զգուշացնում եմ՝ չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ։ Ես իմ ծառայությունն իրականացնելու եմ։ Թույլ չեմ տալու փակվի»,- ասաց ոստիկանության ներկայացուցիչը՝ խուսափելով որևէ հիմք մատնանշելուց։
Բերետավորներն այս պահին շղթա են կազմել՝ թույլ չտալու տավուշցիներին փակել ճանապարհը։