Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին
Այդ «Վիլիսը» երկրորդ անգամ է հանցագործություն կատարում, ինչու՞ չեք բռնում։ Հենց այն պահին, երբ տեսանյութը եղել է, գնացել եք՝ ում պետք է՝ չեք բռնել, ում պետք չէ՝ բռնել եք։ Այս մասին Նոյեմբերյանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ոստիկաններին։
«Էլի եկան, ասացին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք։ Հիմա ես տուժած մարդ եմ, Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար։ Այդ նույն վարորդը երկրորդ անգամ է մեր վրա քշում»,- ասաց Դանիելյանը։