Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին

«Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի բաց նամակը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Տիկին Միրյանա Սպոլյարիչ Էգգերին․

«Հարգելի տիկին Սպոլյարիչ Էգգեր, Գրում ենք Ձեզ Արցախի Հանրապետությունից(Լեռնային Ղարաբաղ) 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների անունից՝ Ձեր ուշադրությանը ներկայացնելով Բաքվի բանտումապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի հրատապ հարցը։ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի՝ ֆրանսիական «Le Figaro» պարբերականին օրերս տված հարցազրույցից տեղեկացանք, որ Բաքվի բանտում գտնվող պարոն Վարդանյանը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիներին։ Միջազգային մամուլում հարցազրույցի հրապարակումից հետո պարոն Վարդանյանին թույլատրված կարճատև հեռախոսազրույցի ընթացքում նա հայտնել է նաև, որ գտնվում է լիակատար մեկուսացման մեջ:

Մենք խորապես մտահոգված ենք նրա առողջական վիճակի վատթարացմամբ և հացադուլի հնարավոր հետևանքներով։ Ուստի ահազանգում ենք՝ հորդորելով ԿԽՄԿ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը շտկելու համար: Հաշվի առնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հանձնառությունը՝ պաշտպանելու բանտարկյալների իրավունքները, ակնկալում ենք Ձեր միջամտությունը և խնդրում ենք միջոցներ ձեռնարկել․


1. Ապահովելու անհապաղ բուժզննում՝ պարոն Վարդանյանի ներկայիս առողջական վիճակը գնահատելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով։ 2. Ապահովելու պարոն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանքի պայմանների համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին և պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները, այդ թվում` արդար վերաբերմունքի և կամայական կալանքից ազատվելու իրավունքը: 3. Ապահովելու պարոն Վարդանյանի և մյուս հայ գերիների` իրենց ընտանիքի անդամների, օրինական ներկայացուցիչների և համապատասխան մարմինների միջևհաղորդակցությունը՝ հետամուտ լինելով, որ նրա մտահոգությունները լսելի լինեն և լուծում ստանան:

Հարգելի տիկին Սպոլյարիչ-Էգգեր,

Վստահ ենք, որ Դուք քաջատեղյակ եք վերջինտարիներին Արցախում Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ իրականացվող ատելության և էթնիկ զտման քաղաքականությանբազմաթիվ դրսևորումներին: Արցախի՝ շուրջ 10 ամիս տևած շրջափակման օրերին Ռուբեն Վարդանյանը, որպես Արցախի Հանրապետության պետական նախարար, մեկ անգամ չէ, որ դիմել է ԿԽՄԿ-ին, այդ թվում՝ անձամբ Ձեզ՝ խնդրելով տրամադրել ԿԽՄԿ օգնություն հումանիտար աղետի մեջ հայտնված Արցախի ժողովրդին և ահազանգել է ավելի մեծ աղետի վտանգի մասին:

Ցավոք, միջազգային հանրությունը չկարողացավ կանխել այդ աղետը: Արցախի 120 000 հայ բնակչությունը, գտնվելով ցեղասպանության վտանգի տակ, բռնի տեղահանվեց իր

Հենց այդ օրերին Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալվեցին Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը եւ մի խումբ քաղաքացիական անձինք։

Մենք անկեղծորեն հույս ենք հայտնում, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հումանիտար միջազգային իրավունքով իրեն վերապահված մանդատի համաձայն կարող է և պետք է արագ ուվճռական քայլեր ձեռնարկի՝ արձագանքելու պարոն Ռուբեն Վարդանյանի առողջական հրատապ խնդիրներին: Վստահ ենք, որ Ձեր միջամտությունն այս հարցում ունի վճռորոշ նշանակություն:

Ակնկալում ենք Ձեր օպերատիվ արձագանքն ու օգնությունը այս կրիտիկական իրավիճակում»:

Հարգանքներով՝

1. Ալեքսանդր Մանասյան «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ

2. Ալվարդ Զաքարյան «Երկխոսության կամուրջ» հետազոտական ՀԿ

3. Ալվինա Ներսեսյան «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

4. Ապրես Մարգարյան «Արցախի մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ

5. Արտակ Բեգլարյան «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ

6. Արտակ Մկրտչյան «Հավասար հնարավորություն» ՀԿ

7. Գրիգորի Մարտիրոսյան «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալություն ՀԿ

8. Զոյա Ջուլհակյան «Քարավան-88» ՀԿ

9. Իրինա Գրիգորյան «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ

10. Լարիսա Ալավերդյան «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

11. Կարինե Օհանյան «Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնություն

12. Հասմիկ Միքայելյան «Մայրություն» Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ

13. Հովիկ Ավանեսով «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

14. Մանուշակ Ստեփանյան «Մայր Մանե» ՀԿ

15. Մարիամ Ավագյան «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

16. Մետաքսե Հակոբյան «Արդարություն և վերադարձ» ՀԿ

17. Մերի Դավթյան «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

18. Նարե Սիմոնյան «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ

19. Ջուլիետտա Առուստամյան «Հարմոնիա» ՀԿ

20. Ռուբեն Մելիքյան «Իրավականուղի» ՀԿ

21. Ռուզան Հովհաննիսյան «ՏունՏեղ» բարեգործական ՀԿ

22. Վանյա Բարսեղյան «Արցախ հայրենասիրական կանչ» ՀԿ

23. Վարդան Շահմարյան «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժում

24. Վիտյա Յարամիշյան «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am