«Երկրապահի» մեքենան մխրճվել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած հարակից գյուղերի բնակիչների մեջ
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և այդպիսով իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական ռեժիմի որոշման դեմ բողոքող քաղաքացիների դեմ քպ-ական իշխանությունները, բացի ոստիկանական բռնաճնշումներից, նաև այլ սադրանքներ են իրականացնում: Մասնավորապես, ստացված տեղեկությունների համաձայն, «Երկրապահի» մեքենան մխրճվել է ճանապարհը փակած բնակիչների բազմության մեջ:
Հատկանշական է, որ տարածքում իբրև թե «ծառայություն իրականացնող» ոստիկանների «զորքը» չի կանխել միջադեպը, իսկ տեսանյութում երևում է, որ անգամ չեն շտապում մեկուսացնել սադրիչներին: Դժվար չի ենթադրել, թե այդ սադրանքն ում «մտքի» փայլատակումն է,
Yerevan.today