Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը. Անդրանիկ Թևանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը։

ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5-րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ–ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկ չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր։ Գումարած կոմունիկացիոն ու ենթակառուցվածքային համակարգերի փլուզումը։ Հարվածի տակ է հայտնվելու ամբողջ Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման են գնում և որոշել են դա սկսել Տավուշի մարզից։ Իրականում Փաշինյանը գնում է տարածքների զիջման՝ դիմացը ստանալով ․․․ ոչինչ Հայաստանի համար և օգուտ անձամբ իր համար։ Անունը դրել են «անվտանգային ռիսկերի նվազեցում», բայց զիջումները ճիշտ հակառակն են ապահովելու։

Եթե սահմանազատում ու սահմանագծում լիներ, ապա մենք ամբողջական քարտեզին ծանոթ կլինեինք։ Մեզ, սակայն, քարտեզի մասին չեն ասում։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում հայկական պաշտպանական գծի փլուզում։ Ուրիշ ոչինչ։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ոչ լեգիտիմ որոշումը ողջունել են Թուրքիան, ԱՄՆ–ը և ԵՄ–ն (Ադրբեջանը ցնծության մեջ է)։ Չեն ողջունել Ռուսաստանն ու Իրանը։

Ողջունողների մոտիվացիան պարզ է։ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է Հայաստանի ոչնչացմանն, ու Տավուշում արվելիք զիջումները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն ուզում Հայաստանի ոչնչացում, բայց ուզում են ռուսական գործոնի զրոյացում Հայաստանում, թուրանական աշխարհի հզորացում որպես հակառուսական գործոն, ինչը Հայաստանի համար կանխորոշելու է Արցախի ճակատագրի կրկնությունը։ Եթե Արցախում «բնապահպաններով» շրջափակեցին, ապա այստեղ դա անելու են «սահմանապահներով»։

Արևմուտքի համար Փաշինյանի հակառուսական քայլերը գտածո են։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ առավել ևս։ Առանց ռուսական միջնորդության ցանկացած սահմանազատում կոչվածը վերածվելու է Հայաստանի միակողմանի զիջումների ու բանն ավարտվելու է Ալեքսանդրապոլ-2-ով (դա լավագույն դեպքում)։ Սա Արևմուտքը լավ գիտի, բայց հայերից ավելի հայ լինելու պարտավորություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանի հարցերն ինքներս պետք է լուծենք։

Փաշինյանն արդեն հայտարարել է, որ զիջումներին զուգահեռ պետք է վերանան ռուսական ռազմական հենակետերը Տավուշում։ Արևմուտքին նա բացառապես այդ թեմայով է հետաքրքրում։ Վերջնական նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ բազան հեռացնելն ու Հայաստանի ուկրաինացումն ապահովելն է (Վրաստանում Արևմուտքը հակառուսական քաղաքականության իրականացումն ու տվյալ երկիրը մանրադրամ սարքելն ուզում է կյանքի կոչել վրացական ընդդիմության միջոցով)։

Եվ այսպես, Տավուշում մեր զիջումները բավարարում են Ադրբեջանի ժողովրդին, Թուրքիայի ժողովրդին, Արևմուտքի ժողովրդին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է վերածվի Հայաստանի ոչնչացման գործընթացի՝ «խաղաղության» և «ինքնիշխանության» լոզունգների ներքո։ Փաշինյանի քայլերը դրան են հանգեցնում։

Սա նշանակում է, որ մենք համազգային մեծ համախմբման պետք է գնանք, թույլ չտանք մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզում։

Իշխանափոխությունը դառնում է ազգային ազատագրական պայքարի կարևորագույն նախապայմանը»։

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ՀԱՊԿ–ից. ռուս լրագրողը՝ Զախարովային (video) Ոտքի՛ հայ կանայք, հա՛յ մայրեր․ կանանց կոչը (video) Մի հատ էլ էդ ձողերից վերցրեք, ձևի համար Ջերմուկում դրեք. Խաչատրյանի ելույթից հետո իրավիճակը սրվեց (video) Ապուշնե՛ր, ավելի լավ է հիմա մեռնեմ էստեղ, քան թե իմ գերեզմանը պղծեն սրանք․ քաղաքացին՝ ՆԳՆ-ի դիմաց (video) Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am