Ես ողբում եմ. հան­դուր­ժե­ցինք, որ կորց­րինք, փոք­րա­ցանք ու դեռ փոք­րա­նում ենք, սպասում եմ, որ մեկը կասի Ստոպ. Էմմա Պետրոսյան

«Ի­րա­վուն­քը» զրու­ցել է Ե­րե­ւա­նի ­Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի դա­սա­խոս, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, երգ­չու­հի ԷՄՄԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ կար­ծիք ու­նեք Ե­րե­ւա­նի պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիան «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք» տե­ղա­փո­խե­լու նա­խագ­ծի վե­րա­բեր­յալ:

— Ան­կեղծ ա­սած, կոն­սեր­վա­տո­րիան «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք» տե­ղա­փո­խե­լու նույ­նիսկ միտքն է ինձ հա­մար խորթ ու զար­հու­րե­լի: ­Սա կա­րող են շա­հար­կել այն մար­դիկ, ով­քեր ար­ժե­հա­մա­կար­գի նժարն են կորց­րել: Ընդ­հա­նուր առ­մամբ, բնութ­յան ար­հա­վիրք­նե­րը կա­րող են շատ բա­ներ տա­նել մեզ­նից, ինչ­պես 1988 թվա­կա­նի Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժը, երբ հո­ղի տակ ան­ցան հա­զա­րա­վոր մարդ­կա­յին ճա­կա­տագ­րեր, շենք- շի­նութ­յուն­ներ, ին­չի հետ, ցա­վոք սրտի, ու­զես, թե չու­զես հա­մա­ձայն­վում ես: ­Բայց այս դեպ­քում մեզ բնութ­յու­նը չի սպառ­նում: ­Մենք ինք­ներս են­թարկ­վում ենք մի բա­նի, ո­րի տրա­մա­բա­նութ­յու­նը չենք էլ հաս­կա­նում: Ու­սա­նո­ղա­կան քա­ղաք ու­նե­նա­լը լավ գա­ղա­փար է, բայց կար­ծում եմ՝ դա կոն­սեր­վա­տո­րիա­յի շեն­քի եւ ընդ­հան­րա­պես կոն­սեր­վա­տո­րիա­յի ե­րե­ւույ­թի հետ ոչ մի առն­չութ­յուն չու­նի: ­Բա­ցի նրա­նից, որ շենքն ու­նի իր պատ­մութ­յու­նը, որ­տեղ մար­դիկ ի­րենց կյանքն են մա­շեց­րել եւ հանձ­նել պատ­մութ­յան է­ջե­րին: Այդ­պես հեշ­տութ­յամբ փա­կել այդ է­ջը ու գնալ նոր կա­ռուց­ված ինչ-որ մի տեղ, ես դա չեմ պատ­կե­րաց­նում

— ­Կոն­սեր­վա­տո­րիա­յում այս թե­մա­յի շուրջ տե­ղի ու­նե­ցած փակ հան­դի­պում-քննարկ­մա­նը ներ­կա էիք: Ի՞նչ տպա­վո­րութ­յուն­ներ ստա­ցաք:

— Այն մար­դիկ, ո­րոնք բարձ­րա­ձայ­նում են` շեն­քը պետք է տե­ղա­փոխ­վի, եւ շեն­քի հետ պետք է վեր­ջա­նա ողջ դա­րա­շր­ջա­նը, գու­ցեեւ շատ բան չեն հաս­կա­նում: Եվ այս ա­մե­ն ին­չի մեջ նաեւ մեր­կաց­նում են ի­րենց չի­մա­ցութ­յու­նը: ­Չէ որ, ե­թե մարդ ինչ-որ բան գի­տի, ին­քը գի­տի դրա ար­ժե­քը: Իսկ ե­թե չգի­տի, ու­րեմն՝ չգի­տի նաեւ դրա ար­ժե­քը: Ինձ հա­մար ցա­վա­լի էր, որ ինչ-որ մար­դիկ կա­րող են ա­նար­ժե­ք մտքեր ար­տա­հայ­տել:

— ­Փորձ է ար­վում պատ­մա­կան ար­ժեք ու­նե­ցող այդ շեն­քը դա­տար­կել, եւ պարզ չէ, թե ինչ կլի­նի հե­տո շեն­քի հետ: ­Բայց չէ՞ որ շեն­քը կա­ռու­ցե­լիս ա­մեն ինչ նա­խա­տես­ված էր, որ հենց այդ­տեղ պետք է կա­ռուց­վեր կոն­սեր­վա­տո­րիան:

— ­Շատ ան­գամ եմ շրջա­գա­յել եւ տե­սել եմ ա­ռանց ե­րաժշ­տա­կան ա­կա­դե­միա­յի եւ նաեւ ե­րաժշ­տա­կան ա­կա­դե­միա­յով ու­սա­նո­ղա­կան քա­ղաք­ներ: Երբ «Ու­սա­նո­ղա­կան քա­ղա­քը» կա­ռուց­վի, անց­նի եւս հար­յուր տա­րի, եւ ու­նե­նա այն պատ­մութ­յունը, ին­չի մա­սին մենք այ­սօր խո­սում ենք, կլի­նի այն սե­րուն­դը, ո­րը գու­ցե այդ շեն­քը կար­ժե­ւո­րի, ո­րի մա­սին ար­դեն ին­քը կպատ­մի: ­Բայց այդ շեն­քը ո՞ր պատ­մութ­յու­նից է սկսե­լու, ո՞ր զրո­յից: Ին­չի՞ ենք ե­կել հա­սել... Ե­կել ենք, որ այս ա­մե­նը դարձ­նենք զրո եւ նո­րի՞ց կա­ռու­ցենք: Ի­մաս­տը ո՞րն է: Կոն­սեր­վա­տո­րիան տվել է ա­նուն­ներ` Էդ­վարդ ­Միր­զո­յան, Ա­լեք­սանդր ­Հա­րութ­յուն­յան, ­Գո­հար ­Գաս­պար­յան, Օ­հան ­Դուր­յան, ­Ռու­բեն ­Մա­թե­ւոս­յան, ­Ռո­բերտ Ա­միր­խան­յան, ­Ռու­բիկ Ա­հա­րոն­յան, ինչ­պես նաեւ հայտ­նի դաշ­նա­կա­հար­ներ, դի­րի­ժոր­ներ, ջու­թա­կա­հար­ներ, շատ տա­ղան­դա­վոր ե­րա­ժիշտ­ներ: ­Չեմ կա­րո­ղա­նում սկսել եւ ա­վար­տել այդ ա­նուն­նե­րը, հուզ­մուն­քիցս լե­զուս կապ է ընկ­նում: ­Կոն­սեր­վա­տո­րիան ա­վար­տած ե­րա­ժիշտ­ներն այ­սօր աշ­խար­հում հայտ­նի եւ ա­ռա­ջա­տար բե­մե­րում են հան­դես գա­լիս: ­Մենք պետք է հպար­տա­նանք ի­րեն­ցով եւ ա­նենք ա­մեն ինչ, որ ա­պա­գա սերն­դի ա­նուն­նե­րը նո­րից աշ­խար­հով մեկ հնչի: Ի՞նչ ու­նեն ա­նե­լու, որ այդ­քան հրա­տապ պետք է կոն­սեր­վա­տո­րիա­յի շենք կա­ռու­ցեն: Ու­զում են կա­ռու­ցել, թող կա­ռու­ցեն Ար­վես­տի ա­կա­դե­միա:

 

— ­Չե՞ք կար­ծում, որ օպ­տի­մա­լաց­նե­լով եւ ու­նե­նա­լով ըն­դա­մենը 8 պե­տա­կան բուհ՝ երկ­րի սահ­ման­նե­րի պես փոք­րա­նում է նաեւ բու­հա­կան հա­մա­կար­գը:

— ­Ցա­վոք սրտի, ես չգի­տեմ՝ մենք ուր ենք գնում, եւ ինչ պլան է ի կա­տար ած­վում: ­Պատ­մութ­յան նա­խորդ փու­լում կա­տար­ված­նե­րին ես միշտ ա­սում էի` բա ո՞ւր էին, ինչ­պե՞ս հան­դուր­ժե­ցինք, որ կորց­րինք, շագ­րե­նի կա­շու պես փոք­րա­ցանք ու դեռ փոք­րա­նում ենք: Եվ ես հի­մա ուղ­ղա­կի ող­բում եմ, որ լի­նե­լով ներ­կա պատ­մութ­յան այս է­ջին, այս փու­լում այդ հար­ցը ինձ եմ տա­լիս ու չեմ գտնում պա­տաս­խա­նը:

 

— Երբ ու­նենք տա­րածք­նե­րի կո­րուստ, զո­հեր, գե­րի­ներ, կա նոր պա­տե­րազ­մի վտանգ, ի­մա՞ստ ու­նի հին շի­նութ­յուն­նե­րը նո­րե­րով փո­խա­րի­նե­լու:

— ­Շենք կա­ռու­ցե­լը վատ բան չէ: ­Դա մեր լի­նե­լիութ­յունն է, մեր կյան­քի շա­րու­նա­կութ­յունն է: ­Բայց ե­թե կան ու­սա­նող­ներ, ո­րոնք ի­րենց բու­հե­րում են սո­վո­րում, ու­րեմն՝ մենք ու­նենք այդ բու­հը: Ես ուղ­ղա­կի դրա տրա­մա­բա­նութ­յու­նը չեմ հաս­կա­նում: Այ­սինքն` ե­թե նոր շենք կա­ռու­ցեն, ա­վե­լի լա՞վ մաս­նա­գետ­ներ են այդ­տե­ղից դուրս գա­լու:

 

— ­Կոն­սեր­վա­տո­րիա­յում ու­սա­նող­ներն ինչ­պե՞ս են ար­ձա­գան­քում «Ա­կա­դե­միա­կան քա­ղաք» տե­ղա­փոխ­վե­լու նա­խագ­ծին:

— Եր­ջա­նիկ եմ, որ ու­նենք գի­տա­կից ու­սա­նող­ներ: Եվ այդ հան­դի­պում-քննարկ­ման օ­րը ես ուղ­ղա­կի փայ­լում էի ո­գեշն­չու­մից, ո­րով­հե­տեւ մեր ու­սա­նող­նե­րը հերթ չէին տա­լիս նույ­նիսկ դա­սա­խոս­նե­րին խո­սե­լու: Ար­ժի ապ­րել սրա հա­մար: Ե­թե այ­սօր­վա ե­րի­տա­սար­դը կա­րող է իր լի­նե­լիութ­յան, իր բու­հի հա­մար կյան­քը դնել, կար­ծում եմ՝ սա հենց պա­տաս­խանն է նրա, որ ինչ­քան է կա­րե­ւոր կոն­սեր­վա­տո­րիան:

 

— Իսկ ե­թե չլսեն ու­սա­նող­նե­րի, դա­սա­խոս­նե­րի, ե­րա­ժիշտ­նե­րի ձայնն ու տե­ղա­փո­խեն կոն­սեր­վա­տո­րիա՞ն …

— ­Չեմ կորց­նում հա­վատս մեր ար­ժե­հա­մա­կար­գի փայ­փա­յան­քի հան­դեպ: ­Շա­րու­նա­կե­լու եմ հա­վա­տալ ու սպա­սել, որ ա­մեն վայրկ­յան մի բան կփոխ­վի, եւ ինչ-որ մե­կի բե­րա­նից մի կա­րե­ւոր միտք կհնչի: ­Մե­կը կա­սի` «ստոպ...»: Ես նաեւ կու­զե­նա­յի ա­վե­լաց­նել, որ ցա­վա­լի փաստ է եւս` «Գոյ» թատ­րո­նի հետ կապ­ված: ­Ցա­վոք սրտի, տե­ղի ու­նե­ցավ այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ: Օր­գա­նիզմ, ո­րն իր ու­րույն ճա­նա­պարհն էր ան­ցել եւ դար­ձել էր շատ կա­րե­ւոր տե­սակ մեր թա­տե­րա­կան աշ­խար­հում, փակ­վեց: ­Կար­ծում եմ՝ ով կա­սի այդ «ստո­պը» կոն­սեր­վա­տո­րիա­յի հա­մար, կվե­րա­կանգ­նի նաեւ «Գոյ» թատ­րո­նը: Եվ «Գոյ» թատ­րո­նի անձ­նա­կազ­մը կլի­նի պա­հանջ­ված եւ կշա­րու­նա­կի աշ­խա­տել, նո­րա­նոր ու­սա­նող­նե­րի իր գիրկն առ­նել, ո­րով­հե­տեւ ար­վես­տը մեկ ընդ­հա­նուր սիրտ ու­նե­ցող օր­գա­նիզմ է: Ա­ռանց ար­վես­տի, մշա­կույ­թի՝ մենք չենք կա­րող լի­նել: Եվ այն, ինչ-որ մենք ժա­ռան­գութ­յուն ենք ստա­ցել, պետք է պա­հենք ու պահ­պա­նենք:

դիտվել է 2586 անգամ
Լրահոս
Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am