«Փոքր ազգ» ղեկավարող ՀՀՇ-ական ռեժիմը լավ հավեսով թաթախվում էր մեծ հավակնությունների մեջ, որոնք հակաթուրքական չէին, ընդհակառակը՝ պրոթուրքական էին. քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրել է.

«Ի՞ՆՉ Է ԼԵՎՈՆԱԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

• 1990-ականներին ՀՀՇ-ի կողմից Հայաստանի պետականության հիմքերը գցվել են այն գաղափարի շուրջ, որ Հայաստանը փոքր ազգ է, մեծ հավակնություններ չպետք է ունենա, որովհետև բախվելով մեծ ազգերի շահերին՝ կարող է տուժել ու ոչնչանալ։

• Եթե մի պահ մոռանանք կոնտեքստը, ապա բավականին խելամիտ մոտեցում կարող է թվալ։ Իրականությունը ցույց է տալիս, սակայն, որ «մեծ հավակնություններ չպետք է ունենա» ասելով՝ ՀՀՇ-ն և անձամբ լտպ նկատի ունեին այնպիսի հավակնություններ, որոնք կհարվածեին թուրքական շահին, ինչպես օրինակ՝ հայկական հողերի ազատագրումը, Հայ Դատի և ցեղասպանության հարցով պահանաջատիրությունը, Հայաստան-Սփյուռք կապերը և այլն։

• Իրականում «փոքր ազգ» ղեկավարող ՀՀՇ-ական ռեժիմը լավ հավեսով թաթախվում էր մեծ հավակնությունների մեջ, որոնք հակաթուրքական չէին, ընդհակառակը՝ պրոթուրքական էին։

• Այսպես՝ «փոքր ազգ» լինելով՝ նրանք չէին խորշում քաղաքական պատերազմ հայտարարել միջուկային գերտերություն Ռուսաստանին՝ հրաժարվելով 1991 թ․ ապրիլին մասնակցել ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեին, Հայաստանում հրահրելով հակառուսական տրամադրություններ, 1990-ականներին ջարդուփշուր անելով ռուսական դպրոցները, 1992 թ․-ին մայիսի 9-ը հայտարարելով ոչ աշխատանքային օր, պնդելով, որ օր առաջ ռուսական ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Հայաստանից, Հայրենական մեծ պատերազմում ընկած հայ հերոսներին հավասարեցնելով ցեղասպանության զոհերին՝ այսպիսով նույնացնելով օսմանյան ցեղասպան ռեժիմը ԽՍՀՄ հետ և այլն։ Հայաստանին սա արժեցել է «Օղակ» գործողություն, Շահումյանի և Մարտակերտի գրավում…

. Ավելին՝ «փոքր ազգ» ղեկավարող ռեժիմը չէր խուսափում այնպիսի մեծ հավակնություններից, որպիսիք էին Հայաստանի լիակատար ապաարդյունաբերականացումը և սեփականաշնորհման անվան տակ իրականացվող ժողովրդական տնտեսության թալանը և ունեցվածքի վերաբաժանումնը։

• Էլ չեմ ասում, թե ի՜նչքան մեծ հավակնություն էր մի ամբողջ կուսակցության՝ ՀՅԴ գործունեությունը Հայաստանում արգելելը և զինված ուժերի միջոցով ընտրությունների կեղծում ապահովելը։

• Մի խոսքով՝ ՀՀՇ-ական ռեժիմն իրականում ունե՛ր մեծ հավակնություններ, պատրաստ էր քյալլա տանել մեծ պետություններից նույնիսկ ամենամեծի հետ, բայց ոչ Թուրքիայի։ Երբ նրանք ասում էին, որ հայերը չպետք է մեծ հավակնություններ ունենան, նրանք նկատի ունեին՝ «հայերը չպետք է պայքարեն իրենց ազգային իրավունքները ոտնահարած ու ոտնահարող Թուրքիայի դեմ»։

• Ա՛յս է պատճառը, որ լևոնականությունը նույնանում է թուրքական շահի հետ՝ առաջացնելով խիստ տրամաբանական մի բառ՝ լևոնաթուրքականություն, որը 2018 թ․-ից վերստին իշխանության է Հայաստանում։

Հ․Գ․ 1991-1998 թթ․ դպրոցական դասագրքերում ևս ոչ մի խոսք չկար ցեղասպանության մասին»։

դիտվել է 1051 անգամ
Լրահոս
Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար Որոշ ուժեր օգտագործում են ցուցարարների զայրույթը, տեսեք, թե դրանք ինչի են հասցրել Վրաստանը. Արթուր Միրզոյան Եկեղեցին իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության․ Արմեն Աշոտյան 2022թ-ի սեպտեմբերի 13-ին զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում. բացառիկ հարցազրույց Եթե Սրբազանը որոշի գալ ռադիո, կարծում եմ՝ խնդիր չի լինի․ Գարեգին Խումարյան․ «Հրապարակ» Պայքարը չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին․ Արմեն Աշոտյան «Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի ուղերձը Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային․ Դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am