Գյումիում «Մերսեդես»-ով քաղաքապետարանի աստիճանների վրա հայտնված տղամարդը քաղաքի կոմունալի պետի եղբայրն է
«Տարածքի հողի հետ կապված խնդիր կա։ Ամենայն հավանականությամբ նաև սարքել են, գուցեև, Տավուշի դեպքերը նսեմացնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը անդրադառնալով Գյումրիում «Մերսեդես»-ով քաղաքապետարանի աստիճանների վրա հայտնված քաղաքացու դեպքին։
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց տեղի բնակիչների հետ և հայտնեցին, որ տղամարդը եղել է Գյումրի քաղաքի կոմունալի պետի եղբայրը, և այդ կռիվը եղել է բիստրոյի տարածքի համար.
Հիշեցնենք՝ Գյումրիում քաղաքացին «Մերսեդես»-ով հայտնվել է քաղաքապետարանի աստիճանների վրա։
Ոստիկաններն ուժով վարորդին դուրս են հանել մեքենայից և բերման ենթարկել։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին նման քայլի էր դիմել՝ ի նշան քաղաքապետի դեմ բողոքի։