Փաթեթի ընդունումը ըստ էության կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթը, որը ամիսներ շարունակ մերժվում էր ներքաղաքական պատճառաբանությամբ:

Հերթը Սենատինն է, որտես սակայն ենթադրվում է, որ փաթեթը առավել եւս չի ունենա խնդիր, քանի որ այնտեղ մեծամասնությունը դեմոկրատներն են:

Փաթեթի ընդունումը ըստ էության կնշանակի, որ ուկրաինական պատերազմը կստանա նոր շնչառություն: Չեմ բացառում, որ փաթեթի հավանության արժանանալու հարցում էական դեր է խաղացել Իրանի հարվածը Իսրայելին: Չնայած դրա շուրջ «թատերականության» մասին դիտարկումներին, հարվածն այդուհանդերձ եղել է սահմանափակ, բայց իր բնույթով՝ լուրջ, թերեւս վկայելով, որ կա ուժերի բալանսի ավելի լայն թեքում՝ քան զուտ ուկրաինական ճակատում ռուսական զինուժի առավելությունը:

Մնում է երկու տարբերակ՝ կամ Իրանին անմիջականորեն հակազդել Մերձավոր Արեւելքում, ինչը սակայն պարունակում է մեծ պատերազմի ռիսկ, որտեղ ԱՄՆ ստիպված կլինի մտնել ոչ թե զուտ ֆինանսական փաթեթով, այլ հենց անմիջական ռազմական ներգրավվածությամբ, կամ հակազդել ավելի գլոբալ շրջանակում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ համար ամենահարմար պրոքսի դաշտ-պոլիգոնն է՝ Ուկրաինա: Գլոբալ շրջանակ ասելով, նկատի ունեմ, որ ԱՄՆ դիտարկում է Ռուսաստան-Չինաստան-Իրան:

Փաթեթի ընդունումը լավ լուր կդիտի Էրդողանը, որովհետեւ ուկրաինական կրակի նոր բորբոքումը նրա մոտ կարող է արթնացնել Թուրքիայի միջնորդական խաղը վերականգնելու ակնկալիք»:

դիտվել է 1380 անգամ
Լրահոս
Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Իջևանն անցավ, ուղղությունը՝ Հաղարծնի վանք Անվերապահ աջակցություն ենք հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ «Այլընտրանքային նախագծեր» Ականջալուր եղեք Սրբազանին․ Քանի ուշ չէ, ականջալուր եղեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից. Աշոտյան Տավուշից Երևան երթի մասնակիցները հասան Սևքար. ուղղությունը` Ենոքավան (տեսանյութ) Դավիթ Բաղդասարյանը հաղթեց թուրքին, եզրափակչում կմենամարտի ադրբեջանցու հետ Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում. video ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am