Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստ, որի մասին նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, քննարկման հիմնական թեման եղել է Տավուշի մարզի տարածքների հանձնման գործընթացը: Ի մասնավորի, մանրամասն քննարկվել է, թե ինչպես պետք է կազմակերպել հանձնումը, ինչպես ապահովել այլընտրանքային կոմունիկացիաների տեղափոխումը, այդ թվում՝ ճանապարհ, գազամուղ, էլեկտրագծեր և այլն: Սա ինքնին ուշագրավ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ ունեցած հանդիպման ժամանակ, ըստ մասնակիցների պատմածի, ասել է, թե Ալիևի հետ կա բանավոր պայմանավորվածություն, որ Ոսկեպարի կողքով անցնող միջպետական ճանապարհը կմնա Հայաստանի վերահսկողության տակ։

Այսինքն, ադրբեջանցիները «գետի այս կողմ» չեն անցնի: Ըստ այդմ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին այլ բան է խոստանում, իսկ իրականում անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկում է այլընտրանքային ենթակառուցվածքների հարցը, որոնք գտնվում են հենց «գետի այս կողմում»: Նյութը արդեն պատրաստ էր տպագրության, երբ նախ՝ տարածվեց ԱԳՆ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողվի հերթական հանդիպման արդյունքերի մասին, իսկ հետո արդեն՝ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը, ուր մասնավորաբար նշված է, որ «այո, այս գործընթացի արդյունքում Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանց և Ոսկեպար գյուղերին, բայց նրանց և մեր գյուղերը բաժանելու է սահմանազատված պետական սահման»:

Ակնհայտ է, որ բոլոր մտահոգությունները փաստացի իրականություն են դառնում, առավել ևս, որ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, թե «մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»:

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Նիկոլը պաչկեքով դոլարները շարել է դիմացն ու նստել․ Հովհաննես Շահինյան (video) Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Դե Փաշինյան, մայիսի 28-ին կտեսնեք․ Արշակ Կարապետյան (video) Հնարավոր է՝ Կիրանցից տեսախցիկները հեռացնում են նոր գործողության համար․ Արսեն Բաբայան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Սրբազաննե՛ր, ձեզ սպասում ենք Երևանում․ Ռուբեն Հակոբյան (video) Վայոց ձորում «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am