Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրվա իշխանությունները անընդհատ «կատարելագործում» են ընդդիմադիրների ու ընդդիմախոսների նկատմամբ ճնշումների գործիքակազմը՝ իրենց իսկ ռեկորդները պարբերաբար թարմացնելով: Իսկ այն, ինչ կատարվեց Սամվել Վարդանյանի հետ, որը մի քպականի հետ տրանսպորտում ընդհարվել էր, աննախադեպ է նույնիսկ փաշինյանական իշխանության համար: Փաստացի, եթե մինչ այս քաղաքական նկատառումներով կիրառվում էին իրավապահ «գործիքները», հիմա արդեն իրավապահ համակարգը օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով:

Ըստ իրավաբանների, այն, որ այս ամենը կազմակերպված է իշխանությունների կողմից, վկայում է ոչ միայն այն հանգամանքը, որ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված խոշտանգումներին հետևել էին հրապարակումներ իշխանական տեղեկատվական հարթակներում, որտեղ բռնության ուղիղ կոչեր էին հնչում, այլև այն, որ թեպետ խոշտանգման փաստն ակներև է, ՁՊՎ-ում արձանագրվել են վնասվածքները, քննչական մարմինները երկու օր շարունակ քրեական վարույթ չէին նախաձեռնում՝ ըստ էության նպատակ ունենալով կոծկել գործը:

Ավելին, մինչ այժմ թաքցվում են ուղեկցող ոստիկանների անունները, և չի բացառվում, որ նրանց հետ համապատասխան «աշխատանքներ» են տարվում՝ ամեն ինչ հերքելու համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Սա ցույց է տալիս, որ իշխանությունները պարզապես ահաբեկված են հանրության սուր ընդվզումից իրենց դեմ, ուստի անցել են բացահայտ բռնությունների՝ նպատակ ունենալով նաև այլոց «աչքը վախեցնել»: Ինչ վերաբերում է գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամին, որը հավաքվեց ընդամենը մի քանի ժամում, դա ևս բավական լուրջ ցուցիչ է հանրային տրամադրությունների առումով: Բանն այն է, որ, բացի մի քանի խոշոր հանգանակողներից, անհրաժեշտ գումարի հավաքման գործին, մեր տեղեկություններով, միացել է մոտ հարյուր մարդ:

Ավելին, մեր սոցցանցային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրավի հանգանակման գործին միանալու ցանկություն ունեին հազարավոր մարդիկ, սակայն նախաձեռնության ներկայացուցիչներն ընդամենը մի քանի ժամ անց հայտարարեցին, որ գումարն ամբողջովին հավաքվել է: Հավելենք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմադիր դաշտում նոր գործողություններ են նախատեսվում, որպեսզի իշխանությունը չկարողանա «ծածկադմփոց» անել այս գործի հետ կապված, և բոլոր մեղավորները ստանան իրենց պատիժը:

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am