Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի. Սոբհանի
ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ տեղեկություն չունի Իսրայելի կողմից Իրանին վերջին հարվածների համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին:
Սոբհանին նշել է, որ եթե Իրանի տարածքային ամբողջականության և անվտանգության դեմ որևէ քայլ ձեռնարկվի, Թեհրանը նման վիճակի հետ չի հաշտվի և համապատասխան վերաբերմունք կցուցաբերի: