Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը
Իրանի կենտրոնում և հյուսիս-արևմուտքում ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը. այս մասին հայտնում է Իրանի ռադիոհեռուստատեսությունը։
Թռչող օբյեկտների հայտնաբերումից հետո, Իրանի Սպահան և Թավրիզ քաղաքներում ակտիվացել է ՀՕՊ պաշտպանությունը։
Իրանը հայտնում է, որ լրատվամիջոնցրեում տարածված լուրերը, թե այս քաղաքներում հնչել են պայթյուններ, և խոցվել են հրթռիներ, չի համապատասխանում իրականությանը։ Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել։ Պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության գործողությունների արդյունք են։