Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից
![Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից](/timthumb.php?src=/disc/19-04-24/98f22ff585c8c9035770c35069e95c85.jpg&w=708)
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը երկրի ներքին գործն է։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի մասով փոխելու պահանջներից։ «ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ամբողջությամբ ներպետական գործընթաց է»,-ասված է ԱԳՆ-ի պատասխանում։