Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել

Այն, որ Սամվել Վարդանյանի դեմ հանցագործությունը՝ ծեծը, նվաստացնելը, խոշտանգելը, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է եղել, կասկած չկա: Ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ նման բան չէր անի, քանզի Վահե Ղազարյանին դա պետք չէ: Այլ հարց է, որ Վահե Ղազարյանը չի ընդդիմացել զարհուրելի այդ հրամանին, կատարել է այն ու այդպիսով դարձել հանցակից:

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմին ու պետական համակարգին խնդիր ունի հանցակից դարձնել, որպեսզի ամեն մեկն արդեն ի՛ր կաշին փրկելու համար ատամներով պահի նիկոլական իշխանությունը:

«Եթե ես իշխանությունը կորցնեմ, ապա ձեզ էլ ինձ հետ դատելու են, այնպես որ դուք ձեր համար եք պայքարում, այլ ոչ թե իմ»: Սա՛ է Փաշինյանի «մեսիջն» իր թիմին:

Ինքը նախ Ալեն Սիմոնյանի շուրթերով անոնս արեց, որ հանցագործություն է տեղի ունենալու Սամվել Վարդանյանի դեմ, ապա ոստիկանական համակարգին մղեց ապօրինության:

Ալեն Սիմոնյանը սիրով իր վրա վերցրեց այդ ֆունկցիան, քանզի «մահապարտ» է դարձել հատկապես եղբոր կնոջ կալանավորումից հետո: Նա արդեն դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ: Նրա ձեռքից Նիկոլը, այսպես ասած, անձնագիրը վերցրել ու շահագործում է:

Նիկոլին ալեններ են պետք ու բութ գործիքի դեր կատարող ոստիկաններ: Ինքը գիտի, որ այլևս չունի հանրային հենարան ու հույսը միայն ուժայինների վրա է: Դե իսկ դրսից նա ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը և իր իշխանական աթոռով հիմնականում պարտական է հենց Թուրքիային: Վերջինս դրա դիմաց Նիկոլից պահանջում է հակառուսական քայլերի իրականացում և Հայաստանի վիլայեթացում: Նիկոլի բոլոր քայլերն այդ ուղղությամբ են:

Ինչ մնում է Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին, ապա այն Նիկոլի համար ուներ համակարգային նշանակություն: Ինքը թքած ունի իր թիմակիցների ու մասնավորապես ՔՊԿ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա: Նիկոլը ոչ թե Ասլանյանի թասիբն է լկտի ձևով պաշտպանել, այլ ինքն իրեն:

Նիկոլին վախեցրել էր այն, որ Սամվել Վարդանյանի արածը կարող էր վարակիչ դառնալ՝ յուրօրինակ ֆլեշ-մոբ, ինչը կարող էր «Մերժիր Նիկոլին ու նիկոլականներին» համազգային ակցիայի վերածվել: Հենց դա կանխելու համար էլ Նիկոլը գնաց հանցագործության, որպեսզի նախ իր թիմակիցներին ցույց տա, որ իրեն ուժեղ ու անպատժելի է զգում, և որ իրենք էլ կարող են հաբռգել, համ էլ՝ հանրության մեջ վախի մթնոլորտ էր ուզում տարածել:

Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվինների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 786 անգամ
Լրահոս
Համարակալված փամփուշտներ, արյան հետքերով դանակ Աջափնյակի կրակոցների տարածքում․ 24news.am Բացառիկ կադրեր․ Աջափնյակում կա զոհ և ծանր վիճակում գտնվողներ․24news.am Հրատապ․ կան բազմաթիվ վիրավորներ, 2 հոգին ծանր վիճակում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս կկայանա Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցում ամենացավալին Հայաստանի օրվա իշխանության լռությունն է Կրակոցներ՝ Երևանում. կա 10 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված պարկուճներ Արնանման հետքեր, կրակված փամփուշտներ․ կադրերը` Աջափնյակում տեղի ունեցած դեպքի վայրից Ձեզ բացատրեմ՝ ինչ է պատրաստվում անել Ռոբերտ Քոչարյանը․ Ձյունիկ Աղաջանյան (video) Հիմա ասեմ՝ ում ձայները կտանի Սամվել Կարապետյանն ու ինչ է սպասվելու․ Ձյունիկ Աղաջանյան (video) Խայտառակ վիճակ է․ սրանք չեն թողնում՝ թոշակառուն հանգիստ ապրի․ քաղաքացի (video) Լարված իրավիճակ․ հունից դուրս եկած տաքսու վարորդները զգուշացնում են՝ ինչ կտրուկ քայլերի են անցնելու (video) Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը «կուշտ աչք են»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զատուլինը շատ կարևոր բան ասաց․ Պուտինին ամեն ինչ հայտնի է արդեն․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գոռում եմ, քանի որ համբերությունս հատել է, խաբում են մեզ». վարորդները հունից դուրս եկան (video) Լա՛վ լսեք․ մենք հասնելու ենք այս մարդկանց պահանջին․ Մեսրոպ Մանուկյան (video) Սրանք այնպիսի թալան են անում․․․ ես ձեզ համար բացահայտեմ․ տաքսու վարորդ (video) Բեթար ա լինելու․ եթե մեր պահանջը չարեցիք, 500 ավտոյով քաղաքով կգնանք հրապարակ․ բողոքի ակցիա (video) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է. Ռուբեն Ռուբինյանը հաստատեց․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Արա՛, հերիքա ասես՝ նախկիններ, նախկիննե՛ր․․․ 8 տարիա ի՞նչ ես արել»․ տաքսու վարորդը պոռթկաց (video) «Сердечный привет... », Փաշինյան, բա ո՞ւր ես. բողոքի ակցիա (video) Սուրենյանը զգուշացնում է ուժեղ քամիների հետևանքների մասին Մեզ ոչ մի ոլորտում որպես աշխատուժ չեն դիտարկում․ կին վարորդ (video) «Ալենը, Дождь-ն ու Պուտինի նկատմամբ սերը»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Խարդախ երկիր ա, չպիտի հավատաս նրանց․ քաղաքացի (video) Սլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am