Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները

«Մենք դեմ չենք միավորմանը․ միավորումն ինքնին պետք է միջոց լինի նպատակին հասնելու համար։ Ուղղակի պետք է բոլորս միմյանց հետ նաև ընդդիմադիր դաշտում անկեղծ ու արդար լինենք»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խմբակցության՝ Վանաձորում քաղաքացիների հանդիպման ժամանակ պատասխանելով ներկաների հարցերին։

«Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները։ Կամ իշխանությանը երբ քննադատում են, վերջում մի հատ էլ անպայման պետք է ընդդիմությանը կպնեն, տեղի-անտեղի։ Դրա համար էլ էդ կարծիքն է ձևավորվել, որ ինչ-որ շատ հեշտ լուծում կա իշխանափոխության հասնելու, բայց, չգիտես ինչու, մենք դա չենք հասկանում կամ չենք ուզում անել։ Էդպես չէ»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Պատգամավորը վստահեցրեց, որ եթե ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաներն ու շատ այլ հարցեր, այդ համախմբումը կարող է տեղի ունենալ։

«Մենք, ամեն դեպքում, անցած մի քանի տարիների փորձով ցույց ենք տվել, որ դրան պատրաստ ենք, կարող ենք դրա հիմքում լինել։ Միշտ ասում եմ՝ եթե ինքս տեսնեմ, որ կա ինչ-որ ուժ, կա ինչ-որ թեկնածու, ում կողքը գնալ-կանգնելով հիմնական նպատակին ավելի հեշտ կհասնենք, ես պատրաստ եմ կանգնել կողքին, եթե պետք չլինի՝ չկանգնել։ Բայց մենք պետք է հավատանք դրան, պետք է դա տեսնենք, նաև իրենց քայլերով՝ ինչքանո՞վ են մարդիկ պատրաստ։ Որովհետև մենք շատ ժամանակ լսում ենք, որ ինչ-որ բաներ են խոսում մարդիկ, մեծ ծրագրերից են խոսում, բայց նայում ես թե՛ անցած ճանապարհը, թե՛ վերջին տարիների գործունեությունը, մեղմ ասած՝ համոզիչ չի հնչում էդ ամենը»,-ասաց պատգամավորը։

 

դիտվել է 500 անգամ
Լրահոս
«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ Օքթայ Ասադին տեղափոխող ինքնաթիռը կորել է ռադարներից Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին․ Քրիստինե Վարդանյան Զինյալները ներխուժել են Դամասկոսում Իրանի դեսպանատուն Ասադը փախել է իր երկրից․ Թրամփ Արցախում հայկական բանակը դիմադրեց 44 օր և շատ ավելին, Սիրիան ընկավ 11 օրում․ Արմեն Այվազյան Ահաբեկիչները թալանել են Ասադի տունը (տեսանյութ) Թրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասին Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Տիգրան Աբրահամյան Ինչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել է Սիրիայի վարչապետն ուղևորվում է հյուրանոց՝ զինյալների հետ քննարկելու իշխանության փոխանցումը Արարատում աղբատարի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են հնդիկ գործընկերոջը Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից․ ԱԳՆ Երևանում խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են մի խումբ անձինք Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում հայազգի պատգամավոր Ողբերգական հրդեհ. տանտիրոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Գաղտնազերծում-4․ Դուք թուրքերին լավ չեք ճանաչում, կգա ժամանակը, և արդյունքով կդատենք․ Սամվել Ֆարմանյանը հիշեցնում է Սիրիայի վարչապետը մեկնաբանել է երկրում Ռուսաստանի ռազմական ներկայությունը Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը Դամասկոսում ահաբեկիչներն ազատ են արձակել բանտարկյալներին «Սեյդնայա» բանտից․ ԶԼՄ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am