Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել

Այսօր՝ ապրիլի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, «CPC» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 61-ամյա Եղիսապետ Տ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին , ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանտար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Լևոն Մանուկյանի, Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հաննեյանն ու Հովսեփ Հովհաննիսյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը արտաքին լուսավորության բացակայությունն է եղել։

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Եվրախորհրդարանին մեղադրում են Վրաստանի բանկային հատվածը վարկաբեկելու փորձի մեջ Ո՞ւր եք գնում, պարոն Փաշինյան, ո՞ւր եք տանում երկիրը․ Արա Թորանյան Լռելն այսօր բացարձակապես վայել չէ զինվորականի պատվին. Արցախի մշակույթի նախկին նախարարը տարակուսած է Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցով հանձնաժողովները տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում են ունեցել Կոռուպցիային դեմ գոռալով կոռուպցիան ավելի լա՞վ է ծաղկում ու զարգանում․ Վահագն Սարոյան 17-ամյա տղան ընկել է պատշգամբից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վանաձոր» ԲԿ Չմոռանանք, որ Ուկրաինայի Ռադայի մի խումբ պատգամավորներ շնորհակալություն են հայտնել Ալիեւին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու եւ դատելու համար. Զոհրաբյան Հետաքրքիր է այդ ամենի համար են քայլիստներն այդքան խելագարվու՞մ ֆաշիստական Ուկրաինայի և խամաճիկ Զելենսկու համար... 37-ամյա վարորդը բեռնատարով հայտնվել է նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում Եվրոպայում Նիկոլին ասել են՝ փասա-փուսեդ հավաքի ու գնա՛․ ՊՆ նախկին նախարար (video) Ռուսաստանի և Իրանի մոտեցումները սկզբունքորեն համընկնում են․ Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին (video) Նիկո՛լ, լավ լսիր․ դա քո հարցը չէ․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ինչպես է Նիկոլի անունից փախչում քաղաքացին. հարցում (video) Ալե՛ն, քո անբարոյականությանն ի պատասխան լսիր՝ ինչ են արել արցախցիները․ Ջամալյան (video) #ՀԻՄԱ․ Պատերազմը նոր փուլ մտավ․ Թրամփն ու Պուտինն ազդարարեցին (video) Փաշինյանը պետք է հետևանքների համար պատասխան տա իր ժողովրդին. Զախարովա (video) Այս թալանչիական որոշումը չի՛ անցնելու․ բոյկոտում ենք․ Սոնա Աղեկյան (video) Հիմա լսե՛ք՝ ինչպես են իրենք ամեն կերպ ուզում, որ թանկ փաթեթները վաճառեն․ ավագանու անդամ (video) Նիկոլը տվեց մեզ սպասվող սարսափելի պրոցեսների անոնսը. Դավիթ Սահակյանց (video) Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…Հակոբյան #ՀԻՄԱ․Ես կոնկրետ ինֆորմացիա ունեմ՝ Նիկոլը գնացել է ԱՄՆ՝ տված փողերի հարցը լուծելու․ Արշակ Կարապետյան (video) Տեսնես գոնե մի հատ տաբուրետ կգտնե՞ն համաժողովի ժամանակ սրան տան, թե՞ պատի տակ ոտքի վրա կանգնած է մնալու Ու՞մ է հաջողվել․ Ուկրաինայի օրինակով Զախարովան զգուշացրեց Հայաստանին (video) Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 14-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Փետրվարի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Փետրվարի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am