Երեքն էլ իշխանության յուրայիններն են․ ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից ներկայացվող թեկնածուների ցանկը հրապարակվել է։ Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ-ի անունից հանդես եկող դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետը վերջանում է, եւ Հայաստանի կառավարությունը պետք է 3 թեկնածու առաջարկի Եվրադատարանին։

Հարցազրույցի փուլ են անցել փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք աղմկոտ գործերով փաստաբան է եղել, նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, Լիզա Գրիգորյանը, ով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր է, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը եւ իրավաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը։

Հարցազրույցն անցկացրել ու մասնակիցներին գնահատել է հանձնաժողովը` հետեւյալ կազմով. ՍԴ նախագահ Արման Դիլանյան, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյան, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյան, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայան, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյան, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյան եւ Հելսինկյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունց։

Այս հանձնաժողովը հաղթող է ճանաչել ու Նիկոլ Փաշինյանի հաստատմանը ներկայացրել 3 թեկնածուի՝ Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան եւ Վիգեն Քոչարյան։ Վահե Գրիգորյանը նախկինում Նիկոլ Փաշինյանի պաշտպանն է եղել, Վիգեն Քոչարյանը 2019 թվականին իմքայլականների կողմից ընտրվել է ԲԴԽ գիտնական անդամ, իսկ Նորա Կարապետյանը 2018-ին նախ առաջխաղացման կարգով առաջին ատյանից տեղափոխվել է վերաքննիչ, իսկ 2021 թվականի ապրիլի 26-ին նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ` 3 տարի ժամկետով, հետո՝ 2022-ին, հրաժարվել է այդ պաշտոնից, դարձել քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավոր: Հիմա, փաստորեն, նա որոշել է բախտը փորձել, նոր բարձունքներ նվաճել՝ դառնալով ՄԻԵԴ դատավոր։ Սակայն, ինչպես գրել ենք, իշխանությունների սրտի ՄԻԵԴ դատավորը Վահե Գրիգորյանն է, ում թափուր պաշտոնում էլ, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Արամ Զավենի Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանին խնդրեցինք մեկնաբանել հանձնաժողովի ընտրությունը, գո՞հ է արդյունքներից։ «Ես ի՞նչ մեկնաբանեմ․ մարդիկ հավաքվել, այդպես են որոշել»,- ասաց նա։ Իր կարծիքով՝ հանձնաժողովի որոշման վրա որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն հանգամանքը, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպան է եղել։ Ալումյանը պատասխանեց․ «Ես հարցազրույցի ընթացքից նման բան չնկատեցի, ես 2 ժամվա ընթացքում այդպիսի բան չեմ նկատել»։ Ալումյանից նաեւ հետաքրքրվեցինք, թե նշված 3 թեկնածուներից, իր կարծիքով, ՄԻԵԴ-ն ո՞ւմ կընտրի։ «Ես չեմ կարող նույնիսկ ենթադրել, թե ում կընտրի, բայց իրենցից 2-ին բավականին լավ գիտեմ, եւ իմ իմացած 2-ից ով էլ ընտրվի, ես ուրախ կլինեմ։ Չեմ ասում՝ ովքեր են, որ 3-րդին չնեղացնեմ, որովհետեւ 3-րդին չեմ ճանաչում»,- ասաց Ալումյանը։

Զրուցեցինք նաեւ ԵՊՀ դասախոս Աննա Մարգարյանի հետ, ով 2019 թվականին ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու էր, սակայն Ազգային ժողովը նրան չընտրեց։ Նրա թեկնածությունն այն ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունն էր առաջադրել: Միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ը կողմ էր, ընտրության արդյունքները, սակայն, Աննա Մարգարյանի օգտին չէին, եւ նա չընտրվեց:

Ընտրվելու համար 80 կողմը բավարար էր, իշխող խմբակցությունից ավելի քան երկու տասնյակ պատգամավոր նիստին չէր մասնակցել, այսինքն՝ ՔՊ-ականներն առաջադրել էին, սակայն չեկան-չընտրեցին։ Աննա Մարգարյանին հարցրինք՝ ինչո՞ւ իշխանություններն իրեն չեն առաջադրում-ընտրում։ «Հարցերն ուղղեք իրենց, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, չեմ կարող ասել, իրենց ելույթները չեմ լսել, հանձնաժողովը պետք է գնահատի»,- պատասխանեց Մարգարյանը՝ հավելելով․ «Պարզապես հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ սկզբունքով են միավորները շնորհվել»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Հայտնաբերվել են «BMW X5»-ով խանութը և տերմինալը թալանողները Թրի վրա շաբաշ շարող Վահե Ղազարյանին մի բան կասեմ․ Ալբերտ Բազեյան (video) Երևանում մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա աղջիկը մահացել է Փաշինյանի առջև խնդիր է դրված՝ փակելու անցյալի էջը և բացելու նորը․ «ՀայաՔվե» Արագածոտնի մարզում բախվել է 2 «Opel». կա 6 վիրավոր Իվանաշվիլին դասեր պիտի քաղի Քոչարյանից ու մարտի 1-ից՝ Արևմուտքի պետական հեղաշրջումը ճնշելու համար (video) Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը ճշգրիտ չէ. Հակոբ Բադալյան Որտեղ էլ հայտնվեք՝ ձեր երեսին թքելու են․․․ Ռուզաննա Ստեփանյան (video) Արարատում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Ամբողջ «առաջադեմ» աշխարհը վրացի ոստիկաններին հիմա դատապարտում է․ Կարեն Վրթանեսյան Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Ինչու՞ հանկարծ համայնքապետի ԺՊ թեկնածուն պետք է լինի հենց ՔՊ կամ ՔՊ-ի համակիր․ Արմենուհի Կյուրեղյան Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Կոչ ենք անում լինել զգոն և պատրաստ՝ ամեն ձև օժանդակություն տրամադրելու սիրիահայ համայնքին․ ՀՅԴ Բյուրո Այսօր շարունակվելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը. Ռուբեն Մելիքյան Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Մենք հասնելու ենք մեր նպատակին․ Համահայկական ճակատ կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանի ելույթը (video) Խմբակցությունից ինձ չեն հեռացրել. Ես հանդիպել եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ. Գեղամ Նազարյան Այսօրվա ծանր վիճակում մենք հստակ գնում ենք մի տրամաբանական ավարտի․․․ ՀՃԿ նախագահ Արսեն Վարդանյան (video) Հազարավոր աշխատատեղերի փակում, համատարած թանկացումներ․ 2025-ի մռայլ հեռանկարները «Բանգլադեշցի» սադիստը շարունակում է կրակել շներին Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանը կարող է իրեն վնասել Փաշինյանի պատճառով․ Էդգար Ղազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանանդյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am