Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն

2024թ. ապրիլի 17-ին Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «Մեր նախընտրական ծրագրում մի կետ չկա, որի հետևից մենք չենք գնացել մինչև վերջ և անկեղծորեն։»:
Դիտարկենք հիշյալ հայտարարությունը ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը, մուրճը ձեռքին մասնակցելով 2021թ. հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին, իր ներկայացրած կուսակցության, այն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում, ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, մասնավորաբար, արձանագրել է հետևյալը.
• «Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։ Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո:»:
Եթե Նիկոլ Փաշինյանն իր ներկայացրած կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրել է, որ «Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների և զանգվածային ոճրագործությունների հետևանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո:», ապա ինչի՞ հիմա վրա է 2023թ. մայիսի 22-ին հայտարարել, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»:
Եթե նման բան է հայտարարվում՝ քաջ գիտակցելով, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո», ապա սա կարող է նշանակել, որ Ադրբեջանի «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը» հայտարարությունն արվել է կա՛մ Ադրբեջանի նկատմամբ ունեցած վախից ելնելով, կա՛մ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքուն, ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի հետ ունեցած պայմանավորվածությունների հետևանքով:
• «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով: «Անջատում հանուն փրկության» սկզբունքն իրավունք է տալիս ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված հետևանքներին։»:
Հարկ է նշել, որ Արցախի պարագայում պետք է լինի ոչ թե «Անջատում հանուն փրկության», այլ՝ «ճանաչում հանուն փրկության», քանի որ Արցախը երբևէ չի հանդիսացել Ադրբեջանի մաս, որ անջատվի:
• «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:»:
2020թ. դեկտեմբերից Հայաստանի Հանրապետությունից այլևս զորակոչ չի իրականացվել Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակ: Նման պարագայում ուրիշ ի՞նչ գործնական եղանակով է Հայաստանը հանդիսացել և հանդիսանում Արցախի Հանրապետության մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորը:
• «Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:»:
Ինչո՞ւ է խոսվում միայն ԼՂԻՄ-ի օկուպացված տարածքների մասին: Մնացած տարածքները, որ այսօր օկուպացված են Ադրբեջանի կողմից, Խորհրդային Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ պիտի մտնեին ԼՂԻՄ-ի սահմանների մեջ: Սակայն, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը դիտավարությամբ ինքնավարությունը տարածել է Լեռնային Արցախի միայն մի փոքր մասի վրա, մնացած շրջանները մտցրել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ:
Այսպիսով, 2021թ. հունիս ամսին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանն իր ներկայացրած կուսացկության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գրել է մի բան, բայց արել է բոլորովին այլ բան:
Ավելորդ չէ նշել նաև, որ ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կուսակցության նախընտրական ծրագրում արձանագրված խոստումները 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ամրագրվել են նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

դիտվել է 789 անգամ
Լրահոս
Կարելի՞ է նրան հայհոյել. Փաշինյանը պետք է աղիողորմ ներողություն աղերսի, բայց ներողը Աստված չէ, այլ հայ ժողովուրդը Տավուշի մարզպետը աշխատանքային ո՞ր նվաճումների համար է ճոխ պարգևատրվում Իսրայելն արդեն օգտվել է Սիրիայում ստեղծված իրավիճակից․ Մեդվեդև Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռային համակարգ է տեղադրվում․ Լուկաշենկո Մեր առջև արդեն Իրանն ու Ռուսաստանը չեն, այլ Թուրքիան է․ իսրայելական մամուլ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական թալան․ Իշխանությանը DELETE անելու կոդը՝ SIGN OUT Երևանում բախվել են «Mercedes GLE53»-ն ու «Hyundai»-ն. կա տուժած Ադրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամ #ՀԻՄԱ․ Լա՛վ, ձեզ ո՞նց բացատրենք, որ կարող են հենց Հայաստանից Իրանին խփել, եթե․․․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Ձե՞ռ եք առնում, ո՞ւմ պարզ չէ` ում տներ են Գյումրիում մտել ՔՊ-ականները․ Լևոն Զուրաբյան (video) Ասլանյան ու Աղազարյան, ձեզ չթվա՛՝ «հասարակած տնից դուրս են գալիս, դառնում` կույս»․ Սամվելյան (video) #ՀԻՄԱ․ Բերքաբերցիները Նիկոլին փոխանցում են՝ ու՞ր է այ սուտասան, քո տված խոստումը․ Ռուզան Ստեփանյան (video) Ես հիմա անուն եմ տալու․ Գևորգ Պետրոսյանը հայտնում է՝ ով է կանգնած ԵՊՀ-ից իրեն հեռացնելու հետևում (video) Հանրության նյարդերը տեղի են տալիս․ Թանկացումներ և անորոշ վիճակ․ հարցման արդյունքներ (video) «Փաշինյանը հունից դուրս է եկել, ասել՝ շան թուլի նման լեզուներդ կկտրեմ»․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, լսի այ տղա․ դու ժողովրդին մաքրի քեզնից․ ուրիշ ճանապարհ չունես․ Գևորգ Պետրոսյան (video) Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ Սա իրական խաբեբայությունն է Փաշինյանի․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանը մի նպատակով Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին խայտառակեց (video) Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Ինձ ինչի՞ ա թվում, որ սխալ տեղ մտար՝ քո ընտրողի հետ հաղորդակցվելու․ Սևակ Հակոբյանը՝ Փաշինյանին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին «Արա՛, Նիկոլ, ի՞նչ ես գիշերը օգտագործել, որ նման բաներ ես արտաթորում»․ Գևորգ Պետրոսյան (video) Խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը. Ջեյհուն Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Դեկտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am