Ինչու է «հաչում» Տիգրան Ավինյանը

Երևանի քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը հայտնի անեկդոտի կերպարն է հիշեցնում (ի դեպ, «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցով դատական հայց է ներկայացրել): Այդ անեկդոտը չենք վերաշարադրում, քանզի այն ցենզուրայից դուրս է: Դա բակային «խլյուպիկ» տղայի մասին է, որը պահի տակ հաբռգում է, բայց վերջում վատ է ավարտում:

Եվ ահա այս անեկդոտային տղան վարում է Երևանի ավագանու նիստերը, քանզի քաղաքապետ է նշանակվել հաճախորդական կոալիցիայի օգնությամբ:

Մինչև երեկ նա ավագանու նախորդ նիստերը վարում էր՝ ձգտելով արբիտրի ֆունկցիա կատարել իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև, չմտնել կռիվների մեջ, սակայն երեկ նա դարձավ միջադեպի կողմ ու սկսեց... «հաչալ»:

«Հաչում» էր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի դեմ՝ ձգտելով պաշտպանել ՔՊԿ հաճախորդ «ծերեթելցուն»՝ հաստապռոշ և «Նիվա» մակնիշի մեքենաների մեջ այդ «պռոշներով» կռիվ տված «մանեթչիկին»:

Ավինյանը հունից դուրս եկավ, նյարդայնացավ ու սկսեց «հաչալ» շատ պարզ պատճառով: Բանն այն է, որ Մանուկ Սուքիասյանը ոչ միայն քաղաքական գնահատականներ էր հնչեցնում Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի ոչ լեգիտիմ իշխանությանը, այլ նաև կոնկրետ փաստեր էր ներկայացնում Ավինյանի կոռուպցիոն գործունեության, մասնավորապես ԱՆԻՖ-ում նրա ֆինանսական սկանդալների, քաղաքապետարանին կից թաղման բյուրո կոչված կառույցի գործունեության մասով: Ավինյանն ու «Ծերեթելու փայը» աղմուկ բարձրացրեցին ու թամաշայի վերածեցին Ավագանու նիստը, որպեսզի այդ աղմուկի մեջ խլացվի թալանչիական թեման:

ԱՆԻՖ-ի մասով հայտնի է, որ կան առնվազն 5 միլիարդ դրամի չարաշահումներ: Այդ չարաշահումներն այնքան աղաղակող են եղել, որ անգամ նիկոլական «պուպուլիկը» և Էկոնոմիկայի նախկին նախարար Քերոբյանը չեն կարողացել աչք փակել դրանց վրա: Էկոնոմիկայի նախարարությունը նույնիսկ չի հաստատել ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունը:

Երեկ ԱՆԻՖ-ի մասին լսելուն պես Ավինյանն իրար խառնվեց ու առիթ էր ման գալիս՝ «հաչալու» համար: Եվ «հաչաց»: Բայց դե հայտնի խոսք կա՝ շունը հաչում է, քարավանը գնում է:

Հայկ Ուսունց

Հ.Գ. Ավինյանը երեկ «հաչում» էր նաև այլ պատճառով:

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին դրդում է համատեղ հանցագործության, լկտիության ու ապօրինության, որպեսզի նրանք անձնական շահագրգռվածություն ունենան իր իշխանությունը պահելու հարցում: Այսինքն՝ Նիկոլը ավինյաններին խաղեր տալու, թռնելու տեղ չի թողնում՝ «Ես եմ ձեզ բերել իշխանության ու փողատեր դարձրել, ուրեմն մինչև վերջ ատամներով պահեք իմ իշխանությունը, իսկ եթե կործանվելու ենք, ապա պետք է կործանվենք միասին»:

Տիգրան Ավինյանի երեկվա լկտի պահվածքը նաև այս ենթատեքստն ուներ:

7or.am

դիտվել է 11727 անգամ
Լրահոս
Իրանին ոչ թե տարիներ, այլ ամիսներ կպահանջվեն միջուկային զենք ստանալու համար․ Գրոսսի Ահաբեկչություն Հնդկաստանում․ մահացել է 27 մարդ ԱՄՆ-ը Եվրոպային և Ուկրաինային առաջարկելու է Ղրիմը ճանաչել որպես ռուսական. WP Կրեմլը ծանոթ չէ Թրամփի խաղաղության ծրագրի բովանդակությանը ԱՄՆ-ը հաստատում է Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան Ռուբիոն չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի բանակցություններին Պեսկով. Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինտենսիվ աշխատանք է ընթանում Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն առևտրային գործարքների վերաբերյալ առաջարկներ է ստացել 18 երկրներից Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ. Վլադիմիր Մարտիրոսյան Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին. Պեսկով Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցել Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում․ Գեղամ Նազարյան Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը «Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am