ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք:
«Միևնույն ժամանակ չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia's Defence and Security Resilience կոչվող փաստաթղթում ներկայացված ծրագրերը, որոնք ենթադրում են Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահների փոխարինում ԱՄՆ-ի,ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի մասնագետներով, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սահմանային տարածքներում Ադրբեջանի և Իրանի դեմ աշխատանքների ընդլայնում, ինչպես նաև Հայաստանի կրիտկական կարևորության ենթակառուցվածքների, էներգահամակարգի վերակողմնորոշում, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի ապամոնտաժում, իսկապես Երևանին փաթեթել են ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպմանը», - ասել է նա: