«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երեկ «Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնությունը պանելային քննարկման էր հրավիրել ոլորտային փորձագետների: Անվտանգությունն ու տնտեսական զարգացումն էին զրույցի առանցքում: Քննարկման ժամանակ բավական կոշտ գնահատականներ հնչեցին տնտեսության առկա վիճակի հետ կապված:

Ի մասնավորի, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը շեշտում է, որ այն տնտեսական աճի որակը, որ մենք ունենք, չի սպասարկում անվտանգային սպառնալիքի չեզոքացմանը: Նրա խոսքով, բոլորը՝ ընդդիմությունը, իշխանությունը, շատ հանրային գործիչներ անընդհատ բացասական սպասումներ են կանխատեսում, իսկ դա նշանակում է՝ մենք պետք է գոտիներս ձգենք՝ սպասարկելու, չեզոքացնելու անվտանգային սպառնալիքը:

Վարդան Բոստանջյանն էլ հավելում է՝ տնտեսական զարգացման, անվտանգային հարցերի կարևորագույն բաղադրիչը քաղաքական է: «Տնտեսություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ակտիվության ցուցանիշները պայմանավորված են նրանով, որ երկիր փող է մտնում, ինչը կարող է ակտիվություն առաջացնել, բայց դա զարգացում չէ»: Թե ի՞նչ ելք է տեսնում այս ծանր վիճակից դուրս գալու համար, արձագանքում է. «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ»: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով էլ՝ Հայաստանի ինտեգրումն այս կամ այն ուղղությամբ ինքնանպատակ չպետք է լինի, դա գործիք է տնտեսական զարգացումն ու բարգավաճումն ապահովելու համար։

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանն առանձնացրեց մոտ երկու ժամ տևած քննարկման մի քանի կարևոր կետեր. ունենք պետություն, չունենք տնտեսություն, ունենք գահավիժման, փլուզման տնտեսություն, աճ կա, զարգացում չկա, բացի դա, շեշտվեց, որ առանց անվտանգություն չկա տնտեսական զարգացում, ինչպես նաև հակառակը: Իսայանը նաև նշեց, որ այս քննարկման ֆորմատը լինելու է շարունակական:

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Տագնապալի ու սարսափելի օրեր ենք ապրում․ Բագրատ Սրբազան (video) Բաքվում պաշտոնական արարողությամբ բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հեռուստաընկերության» շենքը Մենք ադրբեջանցուն հող չունենք տալու, հող ծախելու չունե՛նք․ կիրանցի (video) Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել «Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև ՔՊ-ն ու Նիկոլն ամեն վայրկյան ցույց են տալիս իրենց այլանդակությունը․ Լարիսա Ալավերդյան (video) Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու Ալիև շանորդին թող իմանա՝ կրակեց, կրակելու ենք (video) Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ակցիաների Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում․ Բաբայան Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիների պայքարը նոր թափ է ստանում․ չենք նահանջում (video) Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան Ինչո՞ւ է իրականում պետք այս պահին հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները. Վարուժան Գեղամյանը Ադրբեջանից հարցում է հրապարակել Ո՞վ և ինչո՞ւ սպանեց հազարավոր զինվորներին․ մեկնաբանում է Էդգար Ղազարյանը (video) Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թ.-ի ցեղասպանության հոգեցնցման վրա Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Ըստ տեղեկությունների՝ հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար 2007 թ-ին էլ էիր պատրաստ հանձնել Արցախը՝ ասելով՝ «Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, տանք պրծնենք»․ Հոխիկյանի նամակը՝ Փաշինյանին Բագրատ Սրբազանը «բռնել է Նիկոլի վախը»․ շարժումը հաղթելու է Երևանում․ Արամ Սարգսյան (video) Փաշինյանը պատասխան պտի տա մեր երեխեքի սպանության համար․ վառված զինվորի պապիկ (video) «Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք». ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (video) Այ տակա՛նք Պապիկյան, 15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, սկի թուրքը չի կարում էդքան հայ սպանել (video) Արմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am