ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան
Պարոն Ավինյան, Ձեզ վաղը հրավիրում եմ Լենինգրադյանի հետևի հատված, որտեղ շինթույլտվություններ են տրամադրվել, քաղաքացիները իրար հետ վիճում են, մեկն ասում է՝ գեոդեզիան չկա, իմ հողը նրա տարածքում է, մյուսինը ասում է՝ իր հողը երրորդի տարածքում է։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն՝ անդրադարձավ բոլոր հարցերը զեկուցվող դարձնելու իրենց առաջարկին, որը մերժվեց։
«Մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանն ինձ ահաբեկում է, թե օրինագիծ կբերի, որ հանձնաժողովի նիստի ժամանակ շատ հարց չկարողանանք տալ։ Է, բերեք, ես մեղավոր չեմ, որ այդ հարցերի շուրջ քննարկում եմ անում։ Ակնկալում եմ ձեր մոտեցումը, այսինքն, ավագանու անդամը պետք է հանձնաժողովի նիստերին հարցեր չտա, չզեկուցվող հարցեր լինեն՝ ընդհանրապես ձայն չհանի, լավ էս կառույցն ինչի՞ համար է»։