Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ)

Մոսկվայում շինարարական բրիգադների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել՝ ամրանների պատճառով։
Շինարարները բախվել են «Մետրոնոմ» բնակելի համալիրի շինհրապարակում։ Baza տելեգրամյան ալիքի տվյալներով՝ Ղազախստանից ու Ուզբեկստանից ժամանած շինարարական խմբերը՝ չեն կիսել մեկ տուփ ամրանը։ Նախ առաջացել է վիճաբանությունը, որը հետագայում վերաճել է ծեծկռտուքի։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը բերման է ենթարկել 20 հոգում, որից 10-ը՝ Ղազախստանի, մյուս 10-ը՝ Ուզբեկստանի քաղաքացիներ են։
Նշվում է, որ բարեբախտաբար ծեծկռուքի հետեւանքով ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։
Աղբյուր` Փաստինֆո