Անդրանիկ Քոչարյանի բարբաջանքը՝ Ցեղասպանության զոհերի մասին (video)
Դուք ուզում եք ասել, որ ՀՀ վարչապետը հրաժարվո՞ւմ է ցեղասպանություն բառից, էտ ի՞նչ եք ասում, ես խնդրում եմ վերանայեք ձեր մոտեցումը, նման բան չի կարող լինել. ԱԺ ճեպազրույցի ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ գուցե խաղաղության օրակարգով ցեղասպանության հարցը ևս ՀՀ-ի օրակարագից հանվում է։
«Նման հարց մեր օրակարգում չկա։ Հայաստանի ժողովուրդը ցեղասպանված ժողովուրդ է, և ներկա իշխանությունների օրոք մի շարք կարևորագույն պրոցեսներ են տեղի ունեցել ցեղասպանության ճանաչման հետ կապված»,-ասաց նա։
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց, որ ինքը երեկ հարցազրույցի ժամանակ ասել է, որ պետք է հասցեականացնել զոհերի անունները և այս ամենն է գուցե անհանգստացրել։ «Ինչո՞ւ եք անհանգստանում, դա շատ կարևոր է»,-ասաց նա։