«Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am

Պայմանագրային զինծառայող 19-ամյա Հովսեփ Համբարձումյանը օրերս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ում եղած 20 վիրավորներից մեկն է: նա եղել է ավտոմեքենայի ղեկին:

Հովսեփի մայրը՝ Անժելա Շեգիկյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդու վիճակն այս պահին դեռ անորոշ է, ծանր է, ողնաշարի խնդիր ունի, կողոսկրերը կոտրված են, ոտքն ամբողջովին գիպսի մեջ է:

«Գիտակցությունը տեղն է, խոսում է, բայց դեռ պետք է ողնաշարի վիրահատություն արվի, ողերը կոտրված են:

Մեքենան անսարք է եղել, արգելակները չեն աշխատել, 5 տարի այդ մեքենան չի քշվել: Անգամ մեքենայի մեջ ճնճղուկների բույն են գտել: Թող իրենց երեխեքին տանեն, նստացնեն էդ անսարք մեքենան ու ասեն՝ վարի:

Մեքենայի մեջ երկու վաշտի զինվորներ են եղել, մինչդեռ 16 հոգուց ավելի չի կարելի այդ մեքենայով տեղափոխել: Մոտ 30 հգոի երեխա է եղել մեքենայում:

Տղաս ասել է մեքենան հազիվ եմ խոդ տվել, չհանգցնեմ, գոռացել են, ասել են՝ հագցրու, երկար ենք մնալու: Դիքի վրա կանգնեցրու, որ ինքն իրեն խոդ ընկնի: Դրա համար էլ ոչ արգելակն է պահել, որ ռուչնոյն է պահել:

Տղաս այդ անսարք մեքենան առաջին անգամ է նստել: Ինձ ասում էր՝ անսարք մեքենան տվել են ինձ, ես էլ ասել եմ՝ հանկարծ չքշես: Ինքը դիրքերում է եղել: Եկել է, նստացրել են մեքենան, ասել են՝ հանի պոստեր, հաց տար, որ իջեցնես: Հացը տարել է, հետ գալուց լցվել են բոլորով»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կա 4 զոհ: Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։

ՊՆ-ն հրապարակել է մահացած զինծառայողների անունները: Նրանք են՝

Արեգ Արմենի Քերոբյան,

Սլավիկ Վարդանի Վարդանյան,

Դավիթ Համբարձումի Հակոբյան,

Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

ՊՆ-ից հայտնում են՝ տուժած 20 զինծառայողներից 13-ը տեղափոխվել են Երևանի և Սիսիանի զինվորական հոսպիտալներ, իսկ թեթև վնասվածքներ ստացած 7 զինվորները բժշկական լուրջ միջամտության կարիք չունեն:

Քնչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հոդվածով: Այս տարվա չորս ամիսներին բանակում խաղաղ պայմաններում 10 զինծառայող է մահացել։

դիտվել է 243 անգամ
Լրահոս
2012թ․-ից 2022-ը ծնելիության տարիքային գործակիցը. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել Ինչպե՞ս կարող է արձակուրդ մեկնել մի գերատեսչության ղեկավար, որն ադրբեջանական հարձակում է կանխատեսել. Սուրենյանց Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. նախկին նախարար Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը 72 ժամով կալանավորվել է The Washington Post: Как четыре президента США развязали экономическую войну во всем мире. Часть 3 Վարունգն ու պոմիդորը ցիտրուսային մրգեր են դարձել Այս օրենսդրական դրույթն էլ չի գործում Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին (video) Բուհը 7 ամիս ռեկտոր չունի Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում «BMW»-ի 24-ամյա վարորդը հարսանիքի ժամանակ կրակnցներ է արձակել Նիկոլ Փաշինյանի սուտը, Թագուհի Թովմասյանի մասով այն պաշտոնապես ապացուցվեց ՔՊ-ականները Գյումրիում եւ Հրազդանում միջոցառումների կմասնակցեն Վանաձորը ցնծությամբ է ընդունել Մամիկոն Ասլանյանին Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ Շաբլոն հաշվետվություններ` Փաշինյանի համար Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Բախվել են «Վազ 21101»-ը, «Վազ 2107»-ը և «Iveco» բեռնատարը. կա վիրավոր ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Ժաննա՛, երեխային ծեծողը ձերոնցական է՝ քայլիստուհի կամ քայլիստամետ... Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am