Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազի որդուն

Ռուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիսին, մահացած են գտել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարաններից մեկում։
Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ 47-ամյա Դենիս Ստեպանկովի մահը քրեական բնույթ չի կրում։
Կատարվում է հետաքննություն։ Հիշեցնենք, որ Վալենտին Ստեպանկովը 1991-1993 թվականներին աշխատել է որպես Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ։
Աղբյուր` Փաստինֆո