«Ալիևի շներին կսատկացնենք, եթե հարձակվեն մեր հողի վրա»․ գնդապետը՝ Ոսկեպարից (video)
Ոսկեպարը կորցնելով՝ կկորցնենք մեր պետականությունը։ Այս մասին այսօր, ապրիլի 13-ին, Ոսկեպար գյուղում կայացած հանրահավաքում հայտնել է պահեստի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Գնդապետը աշխարհասփյուռ հայերին կոչ է արել համախմբվել՝ նշելով, որ հենց վախը կարող է դառնալ հայ ժողովրդի պարտության պատճառը։