Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին
![Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին](/timthumb.php?src=/disc/14-04-24/d517ca679b08ddaaabaeddae4cf67c24.jpg&w=708)
Իրանը հայտարարել է Իսրայելի նկատմամբ խոշորագույն գրոհի ավարտի մասին, որն իրականացվել է ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին Իսրայեյի հասցրած հրթիռային հարվածի:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ոչնչացրել է կարևոր ռազմական օբյեկտներ Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում: ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարել է, որ հարձակումը կատարվել է ի պատասխան դիվանագիտական օբյեկտների դեմ ագրեսիայի՝ վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը ինքնապաշտպանության իրավունքի մասին: