Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հարձակման համար
![Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հարձակման համար](/timthumb.php?src=/disc/14-04-24/d488ffa5b119b8ea27ac10037448ba9f.jpg&w=708)
Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք տարածք կտրամադրեն Իսրայելին՝ հանրապետության վրա հարձակվելու համար, հայտնել է երկրի պաշտպանության նախարարը։
Իր հերթին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ տասնյակ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ են արձակել Իսրայելում կոնկրետ թիրախների դեմ, փոխանցում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով էլիտար ուժերի հայտարարությանը: