Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դեռ որոշում չկա մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանը մասնակցելու առումով:

Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ հանգամանքներից»: Մեր ունեցած տեղեկություններով, գլխավոր «հանգամանքն» Արևմուտքի ճնշումն է, որտեղից Փաշինյանին պարտադրում են ամեն գնով խզել կապերը Ռուսաստանի հետ: Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ լրջագույն որոշում կայացնելու շեմին է. գնալ Պուտինի երդմնակալությանը կամ առանձին մասնակցել միայն ԵԱՏՄ նիստին, նշանակում է՝ դեմ գնալ Արևմուտքին, իսկ ընդհանրապես Մոսկվա չգնալը բացարձակ թշնամական դեմարշ կարող է ընկալվել:

Սակայն արդեն իսկ խոսակցություններ կան, որ նա կարող է ցուցադրաբար չմեկնել Մոսկվա՝ սառը հաշվարկով, որ դա իսկապես կարող է վերջնականապես զայրացնել Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրանք որոշակի քայլեր անեն, այդ թվում՝ գազը թանկացնեն, այլ «սանկցիաներ» կիրառեն: Ուկրաինական և վրացական օրինակները աչքի առաջ ունենալով` դժվար չէ հաշվարկել, որ դա ավելի կխորացնի հակառուսական տրամադրությունները Հայաստանում։ Սա, անշուշտ, անգնահատելի նվեր կլինի Արևմուտքին, սակայն, նույն ուկրաինական ու վրացական սցենարները վերհիշելով, դժվար չէ հաշվարկել, թե նման արկածախնդրությունը ինչպիսի աղետ կդառնա Հայաստանի համար։

Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, Մոսկվայում ևս հիանալի հասկանում են Հայաստանի իշխանությունների, մասնավորաբար, Նիկոլ Փաշինյանի «խաղերը», ինչպես նաև այն հանգամանքը, որ տվյալ պարագայում ոչ թե վերջինիս, այլ բարեկամ Հայաստանի, հայոց պետականության ու հայ ժողովրդի հարցն է, որը փաստացի գերի է ընկել օրվա իշխանությունների ու նրանց աշխարհաքաղաքական արկածախնդրության ձեռքը: Ի դեպ, հիմա էլ ոչ քիչ թվով փորձագետներ նշում են այս հանգամանքը՝ հավելելով, որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հայ և ռուս ժողովուրդների միջև թշնամանքի նշույլ անգամ:

դիտվել է 265 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ը Եվրոպային և Ուկրաինային առաջարկելու է Ղրիմը ճանաչել որպես ռուսական. WP Կրեմլը ծանոթ չէ Թրամփի խաղաղության ծրագրի բովանդակությանը ԱՄՆ-ը հաստատում է Սթիվ Ուիթքոֆի այցը Ռուսաստան Ռուբիոն չի մասնակցի Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի բանակցություններին Պեսկով. Ռուսաստանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ինտենսիվ աշխատանք է ընթանում Սպիտակ տուն․ ԱՄՆ-ն առևտրային գործարքների վերաբերյալ առաջարկներ է ստացել 18 երկրներից Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն, Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ. Վլադիմիր Մարտիրոսյան Պուտինը պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումներին. Պեսկով Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու դատը, «տուժողներ» են ելույթ ունեցել Կանխարգելե՛լ այս վտանգավոր ձկնատեսակի ներկրումը Հայաստան․ Ահազանգ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատների անդամները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Նրանք, ովքեր ասում են՝ Արցախի էջը փակված չէ, բա «Կարսյան շարժում» խի՞ չեք սկսում․ Գեղամ Նազարյան Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Սարգսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը «Սա մեր պայքարի միջանկյալ արդյունքն է, բայց սա վերջը չէ. ՀՀ քաղաքացիները չե՛ն կրելու այս հարկային բեռը». Նաիրի Սարգսյան «Մի փորձեք մեզ վերագրել դավաճանի և ուրացողի ձեր «արդար» վաստակած պիտակը, այդ «տիտղոսները» հավերժ ձերն են. ձեզ մեկ է՝ Մելիք Ֆրանգյուլի «փառքը» հանգիստ չի տալիս». Մամիջանյան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Սերժ Սարգսյանի մասին գոնե ուրիշ սուտ հնարեիք, հնարել, հնարել է. Վահան Բաբայան Լեպսի ինտիմ կյանքը քննարկման կիզակետում․ 19-ամյա Ավրորան կոտրում է լռությունը Թրամփը խոսել է Նեթանյահուի հետ զրույցի մասին Գյուրջյան 14/1 հասցեում գտնվող շինհրապարակից 2 տղամարդ «Էլեկտրահարություն» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ ջահերով երթին Տղերքը ցայտնոտի մեջ են, չեն հասկանում էլ ինչ անեն, որ ոչնչացնեն հեռուստադաշտը․ Հարություն Հարությունյան Ալիևը պետական այցով ժամանել է Չինաստան «Ապօրինի գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքի» հետ, որը կարելի է անվանել «ни рыба ни мясо». Կոչուբաև
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23_ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 23-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 22-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 22-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 21-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 21-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am